Ինչպե՞ս հին իրերին նոր շունչ տալ
PHOTOԲոլորս էլ տանն այնպիսի իրեր ունենք, որոնք ուղղակի դրված են պահարաններում և ոչ մի նպատակի չեն ծառայում: Մենք դրանք միևնույն է պահում ենք և հույս ունենք, որ մի օր այդ իրը մեզ պետք կգա: Սակայն եթե այդ իրը իր նպատակին չի ծառայում, ապա ինչու՞ այն չօգտագործել այլ նպատակի համար:
Ձեզ ենք ներկայացնում 20 մտքեր, թե ինչպես հին իրերին երկրորդ կյանք տալ:
-
Թենիսի հին ռակետները կարող են օգտագործվել որպես հայելիներ
-
Պահածոյի տարայի շուրջն ամրացրեք լվացքի ամրակներ և ստացեք յուրահատուկ ծաղկաման:
-
Դարակներ՝ պատրաստված վերամշակված գրքերից
Պատրաստման լուսանկարներն այստեղ՝ http://design-homes.ru/sdelaj-sam/kak-sdelat-polku-nevidimku-iz-knigi-svoimi-rukami -
Հիասքանչ աթոռ՝ պատրաստված ճամպրուկից:
Պատրաստման լուսանկարները՝ http://seekatesew.com/vintage-suitcase-chair/ -
Թենիսի գնդակը կարող է ծառայել նաև որպես տարբեր իրերի բռնիչ:
-
Իսկ հին բատուտից կարող եք ստանալ հետաքրքիր ցանցաճոճ
-
Սովորական լամպի վրա ստվարաթղթե ամպեր ամրացնելով՝ կարող եք ստանալ գեղեցիկ գիշերային լույսեր:
-
Թարմացրեք ձեր տան հին գդալները:
-
Միացրեք երկու փայտի աթոռները և ստացեք ֆրանսիական ոճի նստարան:
-
Հին գդալները և պատառաքաղները կարող են ծառայել որպես գինու շշի բռնիչ:
-
Հին մահճակալը կարող է ձեր այգուն հրաշալի տեսք տալ:
-
Ավելի ստեղծարար եղեք ծաղկամանների հարցում: Հին պահարանները կարող են ծառայել որպես հրաշալի ծաղկանոցներ:
-
Հին դաշնամուրին նոր կյանք տվեք:
-
Հին փայտե տակառը կարող է ծառայել որպես հայելի:
-
Հին լամպը դարձրեք փոքրիկ ծաղկաման
-
Ահա թե ինչու է հին շշերը պահելը լավ միտք:
-
Հին պատառաքաղները կարող են ծառայել որպես լուսանկարների հենակներ:
-
Ջահերի վերածված սուրճի բաժակներն ուղղակի հրաշալի տեսք կտան ձեր սենյակին:
-
Իսկ հին ճամպրուկը կարող է ծառայել որպես ձեր տնային կենդանու մահճակալ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: