Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից
INTERNATIONAL NEWSՄիխեիլ Սաակաշվիլին, ով զբաղեցնում է Օդեսայի շրջանի մարզպետի պաշտոնը, հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «112-Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այն դեպքում, եթե նրան առաջարկվի այդ պաշտոնը, նա չի համաձայնվի զբաղեցնել այն, քանի որ «Ուկրաինան ունի շատ դրական և լավ կադրեր»: Միևնույն ժամանակ, Օդեսայի շրջանի մարզպետը կոչ է արել փոխել երկրի ամբողջ քաղաքական համակարգը:
Ավելի վաղ, Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախարարների կաբինետում լուրջ փոփոխություններ կլինեն, սակայն կառավարության ղեկավարը կպահպանի իր պաշտոնը մինչև տարեվերջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



