Դերասան Սթիվեն Սիգալը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
PHOTOՉորեքշաբթի օրը հանրահայտ հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալն այցելել է Բելորուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Սիգալը հանդիպման էր գնացել սև ներկված մազերով և վառ գազարագույն ակնոցներով:
Լուկաշենկոն Սիգալին նվիրեց իր տան այգու բարիքներից՝ գազար և ձմերուկ: Դերասանն իր Ինսթագրամի էջում կիսվել է մի զվարճալի լուսանկարով, որտեղ նա գազար է համտեսում, և վերջինիս գույնը լիովին համապատասխանում է դերասանի ակնոցների գույնին: Իսկ մեկ այլ լուսանկարում նա երկու ձմերուկ է պահում իր ձեռքերում:
Սթիվենը դեռ շատ վաղ ժամանակներից լավ հարաբերությունների մեջ է Արևելյան Եվրոպայի երկրների հետ:Նա նաև հաճախ այցելում է Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու:
Լուկաշենկոն Սիգալին հյուրընկալել էր Միսկի հյուսիսում գտնվող իր տանը: Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահ Լուկաշենկոն գազարը կլպում և տալիս Սթիվեն Սիգալին:
Նախագահի խոսնակ Նատալյա Եյսմոնտն ասում է, որ Սթիվենը երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր հանդիպել պարոն Լուկաշենկոյի հետ:
Հիշեցնենք, որ անցած տարի էլ Եվրոպայի վերջին դիկտատոր համարվող Լուկաշենկոն հյուրընկալել էր ֆրանսիացի դերասան Ջերար Դեպարդիեին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: