Իտալիայում երկրաշարժից հետո փլատակների տակից 238 մարդու են փրկել
INTERNATIONAL NEWSԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, օգոստոսի 25-ի դրությամբ, փլատակների տակից 238 մարդու են դուրս բերել: Այս մասին գրում է իտալական Ansa գործակալությունը՝ վկայակոչելով Քաղպաշտպանության դեպարտամենտը: Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն դա հրաշք է կոչել:
«Մարկե եւ Լացիո շրջաններում փրկարարական տեխնիկան կատարյալ վիճակում է եւ հրաշք է գործել: Անհավանական արդյունք է, լույսի շող՝ խավարի անսահման ծովում»,- հայտարարել է փրկարարների շարժական ճամբար այցելած Ալֆանոն:
Աղետի գոտում ավելի քան 2 հազար հրշեջներ եւ 400 միավոր տեխնիկա է աշխատում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



