Յուրի Կուկլաչովն Իսրայելում Կատուների պալատ կկառուցի
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի ծաղրածու, Կատուների թատրոնի հիմնադիր եւ ղեկավար Յուրի Կուկլաչովն Իսրայելի Աշքելոն քաղաքում Կատուների պալատ կկառուցի: Այս մասին նա պատմել է ՏԱՍՍգործակալությանը:
Նա նշել է, որ Իսրայելում, որտեղ ձմռանն այնքան էլ ցուրտ չի լինում, Կատուների պալատի համար միայն ծածկն էլ բավական է:
«Այնտեղ աշխարհի բոլոր կատուները կլինեն: Կենդանիները կկարողանան անարգել զբոսնել եւ ազատության մեջ ապրել՝ առանց վանդակների ու ազատավանդակների, պարզապես ծածկի տակ»,- ասել է արտիստը:
Կուկլաչովի խոսքով՝ Իսրայելում կատուների 2 մլն սիրահար կա, այսինքն՝ հրեական պետության յուրաքանչյուր չորրորդ բնակիչը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



