Yerevan, 25.November.2026,
00
:
00
BREAKING

Օգոստոսի 27-ի աստղագուշակ

PHOTO

Խոյ

Խոյերին այսօր կարող է գրավել տանը մնալու կամ ծանոթ վայրերում գտնվելու գաղափարը: Անցկացրած ժամանակի որակի վրա զգալիորեն կազդի տրամադրությունը: Եթե գտնվում եք անսովոր իրավիճակում, կարող եք մտերիմների օգնության կարիքը զգալ, հնարավոր է հայրենիքի նկատմամբ կարոտ: Այս օրը կարելի է ընտրել ծնողներին այցելելու, տնային հոգսերի, վերանորոգման աշխատանքների համար: Որոշ գործեր կարող են կրկնակի քննարկում պահանջել:

Ցուլ

Ցուլերի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանիքի, երեխաների, մերձավոր ազգականների գործերը: Կարելի է լավ օր անցկացնել ամառանոցում, հին ընկերների շրջապատում: Բացառված չէ, որ ցանկանաք հանդիպել ձեր նախկին հարևաններից, մանկության ընկերներից մեկի հետ, կամ նման հանդիպումը պատահական ստացվի: Կարող եք այդ մարդկանցից լուրեր ստանալ կամ նրանց մասին ինչ-որ բան իմանալ երրորդ դեմքերից:

Երկվորյակ

Երկվորյակները ստիպված կլինեն հանգստյան օրերի ծրագրերը կազմելիս հաշվի առնել ընտանեկան կամ բնակարանային իրավիճակը: Այդ ոլորտներում ուրվագծվում են մի շարք դրական փոփոխություններ, սակայն առաջադրանքների մի մասի վերջնական լուծումը դեռևս խնդրահարույց է: Կարող են անսպասելի մտքեր ծագել՝ կապված բնակարանի, ընտանիքի, կենցաղի կազմակերպման, սնման հետ: Հնարավոր է հետաքրքրություն տնային խոհանոցի, նոր ճաշատեսակների հանդեպ:

Խեցգետին

Խեցգետիններն օրը կդիմավորեն լավ տրամադրությամբ և կպահպանեն այն մինչ հանգստյան օրերի ավարտը: Իրադրությունը թույլ է տալիս առաջին տեղում դնել անձնական ճաշակներն ու կարիքները, ժամանակավորապես մոռանալ առօրյա հոգսերի և ապագայի նկատմամբ տագնապների մասին: Չարժե արհամարհել առողջությունը, զրկել ձեզ օգտակար սեզոնային պտուղներից: Արտաքին կայունությունը չի բացառում առանձին անակնկալներ, որոնց կարող եք բախվել:

Առյուծ

Այս հանգստյան օրերին Առյուծները զվարճանքների փոխարեն կարող են նախապատվությունը տալ հանդարտ տնային մթնոլորտին կամ ինտենսիվ տնտեսական հոգսերին: Բարձր զգացմունքայնությունը կարող է հակել հիշողություններին տրվելուն, կինո և ֆոտոարխիվների ուսումնասիրմանը, բնության, երաժշտության հետ ավելի սերտ շփմանը: Չարժե այցելել քիչ ծանոթ մարդկանց, ձգտել նոր շփումների:

Կույս

Այսօր շատ Կույսեր ձգտում են մտերիմ մարդկանց, հին ընկերներին: Կարող է ուժգնանալ գաղտնիքներով կիսվելու, վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ քննարկելու, ընդհանուր անցյալը հիշելու ցանկությունը: Լավ կանցնի ընտանեկան կամ ոչ պաշտոնական մթնոլորտում ցանկացած հանդիպում: Հիանալի օր է խնջույքների, ընկերական և ազգակցական այցերի համար: Ձեր և զուգընկերոջ միջև կարող է խորանալ փոխըմբռնումը, ինչը կմեղմի տարաձայնությունների սրությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հարգանքի տուրք մատուցել ընտանեկան կամ կորպորատիվ ավանդույթներին: Եթե շուտով ձեզ լուրջ փոփոխություններ են սպասվում, և դուք փակում եք հին կյանքի դուռը, հարմար պահ է հրաժեշտի միջոցառումների համար: Անցանկալի է ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ում լավ չեք ճանաչում, ում չեք վստահում: Ձեզ ավելի հարմարավետ կզգաք նրանց հետ, ում հետ կարող եք կիսվել հիշողություններով, զգացմունքներով և ծրագրերով:

Կարիճ

Կարիճների համար հանգստյան օրերը խոստանում են ներդաշնակ և անամպ լինել: Բացառված չեն հեռվից լուրերը, հին ընկերների կողմից հրավերները: Կուրախացնի երբեմնի ժամանակներին մասամբ վերադառնալու հնարավորությունը: Կարելի է էքսկուրսիա գնալ, մեկնել արտասահման: Լավ կլինի հանգստյան օրերն անցկացնել տանից հեռու, բայց ծանոթ վայրերում, օրինակ՝ այցելել մերձավոր ազգականներից մեկին: Ցանկալի է օգտվել ստուգված երթուղիներից և տրանսպորտից:

Աղեղնավոր

Օրվա մթնոլորտն Աղեղնավորներին ավելի զգայուն, մեծահոգի, անկեղծ է դարձնում: Շատերի մոտ սենտիմենտալությունը կսկսի գերակշռել սկզբունքայնության, հաստատակամության վրա: Կարող են վերանալ որոշ հոգեբանական արգելքներ, օրինակ՝ ամաչկոտությունը կամ վախը: Սակայն այս որակներն ամբողջությամբ դրսևորել կհաջողվի միայն համապատասխան մթնոլորտում: Եթե ձեզ չեն հասկանում մտերիմները, կարող եք ընտրել միայնությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հանգստյան օրերին խաղաղ և դիվանագետ լինել: Լավ, հավասարակշռված օր է, եթե պատրաստ եք զիջումների, չեք հավակնում հարաբերություններում միանձնյա իշխանության կամ իրադարձությունների կառավարման: Կարելի է ազատություն տալ ազգակցական կապվածություններին, ռոմանտիկ զգացմունքներին, չեզոք համակրանքներին: Հաջող պահ է հարաբերությունների ներդաշնակեցման համար:

Ջրհոս

Հանգստյան օրերը կստուգեն Ջրհոսների հոգ տանելու, խնամելու, զիջելու պատրաստակամությունը: Այս որակներն, առաջին հերթին, պետք կգան ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում, սակայն բացառված չէ, որ դրանք ձեզանից այլ մարդ էլ սպասի: Լավագույն պահը չէ լայնամասշտաբ ակցիաներին ակտիվ մասնակցելու համար՝ բացառությամբ նրանց, որոնք ուղղված են բարեգործությանը կամ հայրենասիրական զգացմունքների զարգացմանը:

Ձկներ

Ձկներին սպասվում են հազվագյուտ ներդաշնակ հանգստյան օրեր: Հնարավոր է, որ իրադարձություններում առաջնային դեր կատարեն այլ մարդիկ, սակայն ձեր զգացմունքները և իրավունքները լրջորեն չեն ոտնահարվի: Հաջող կանցնեն ստեղծագործական միջոցառումները, անձնական հանդիպումները: Հարմար պահ է ընտանեկան հանգստի, երեխաների հետ սերտ շփման համար: Բանավեճերում և անկեղծ զրույցներում պարտադիր չէ վերջակետ դնել: 

One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum