Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Իմ սիրտը նորից ազատ է. Նարեկ Մակարյանը պատմում է ընկերուհուց բաժանվելու և էքստրեմալ ճանապարհորդության մասին (լուսանկարներ)

INTERVIEW

Tert.am Life-ը գրում է.

Օրեր առաջ երգիչ Նարեկ Մակարյանը  օրիգինալ կերպով տոնեց իր 24-րդ տարեդարձը:

Tert.am Life-ը զրուցեց երգչի հետ էքստրեմալ ճանապարհորդության, սահմանած «ռեկորդի» և անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

-Օրեր առաջ Ձեր ծննդյան տարեդարձն էր, սակայն Հայաստանում չէիք:  Ինչպե՞ս ստացվեց տոնել տարեդարձը:

-Ամեն տարի նույն պրոցեսը կրկնում եմ՝ ռեստորան, սրճարան, ակումբ ու էլի նորից նույնը: Այս տարի որոշեցինք ընկերներով գնալ հեռու մի տեղ ու նշել տարեդարձս: Ինչո՞ւ ընտրեցինք Վրաստան, քանի որ ամենահարմար վայրն էր մոտոցիկլետով գնալու համար: Մոտավորապես 5 ժամում հասանք Թբիլիսի:

-Որքանո՞վ էր ճանապարհն անվտանգ:

-Վտանգներն անպակաս էին: Ըննկերներիցս մեկը վթարի ենթարկվեց: Ճանապարհը լի էր էքստրիմներով ու միջադեպերով: Վթարից լուրջ հետևանքներ չեղան, բայց ամեն դեպքում բավականին ժամանակ խլեց մեզանից: Գծագիրս հետևյալն էր՝ Թիֆլիս, Քոբուլեթի, իսկ հետո նաև Բաթումի, որից հետո Ախլցխա ու Երևան:

 

-Ադրենալինը հատե՞ց թույլատրելիի սահմանը:

- Այն էլ ինչպես հատեց: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ  մենք որոշեցինք Բաթումիից գնալ Ախլցխա: Մեզ սխալ ճանապարհ ցույց տվեցին ու սկսվեց քաոսը: Քիչ թե շատ գնալուց հետո անցանելի ճանապարհը վերջացավ ու սկսվեց քարանձավային արահետը: Մոտավորապես 120 կիլոմետր այդ աննկարագրելի դաժան ճանապարհով անցել ենք: Իմ մոտոցիկլը նախատեսված էր անցանելի ճանապարհների համար, բայց այդ տարածքը ահավոր էր:  Բացարձակ մարդ չկար, կենդանիներ, ծառեր ու անապատ: Երբ դժվարություններով մի կերպ տեղ հասանք ես իմացա, որ միակն եմ, ով այդ ճանապարհն անցել եմ սպորտային մոտոցիկլետով: Ես անգիտակցաբար դարձա ռեկորդակիր: Ծնունդս նշելը շատ էքստրեմալ ստացվեց:

-Տարեդարձը նույն կերպ էլի կնշե՞ք:

-Պետք է ասեմ, որ այո՛։ Նման տարեդարձ հաստատ չեմ ունեցել: Բնությանը այսքան մոտ վաղուց չէի եղել: Նորից կփորձեմ, բայց համապատասխան տեխնիկայով:

-Վրաստանում եղել եք, երբ մեր հայրենակիցներից մեծ մասը այնտեղ վայելում են իրենց հանգիստը: Երկրպագուհիների չհանդիպեցի՞ք այնտեղ:

- Ճանապարհից սարսափելի հոգնել էի ու բոլորովին չէի ուզի, որ ինձ նկատեն: Բայց իմ շատ սիրելի երկրպագուհիները ինձ նկատում են անգամ երբ նման չեմ ինձ, սարսափելի հոգնած եմ ու նկարվելու արտաքինով չեմ: Այո, նրանք ինձ նույնիսկ այլ երկրում «բռնացրին» ու նկարվեցին ինձ հետ: 

-Վայելեցիք հանգիստը, իսկ ի՞նչ է սպասվում աշխատանքային ու ստեղծագործական կյանքում:

-Դեռևս շարունակում եմ հանգստանալ,  քանի որ վերջին հեռուստանովելից հետո շատ էի սպառվել: Որոշեցի, որ պետք է հետևեմ ապրելակերպիս՝ սպորտով զբաղվեմ, բնությանը մոտ լինեմ, շրջեմ Հայաստանով, իսկ սեպտեմբերին կհասկանամ, թե ինչ է ինձ սպասվելու ապագայում:

-Նախորդ զրույցի ընթացքում ասացիք, որ գրեթե գտել եք նրան ում փնտում էիք: Ո՞ւր է գեղեցկուհին:

-Պետք է, որ սեպտեմբեր ամսվա  վերջ գար, սակայն… տարածությունը խնդիրներ է առաջացնում: Եթե մի օր որոշի Հայաստան գալ, ապա ես նրան կընդունեմ որպես հյուրի: Մնացածը ասել չեմ կարող, ժամանակը ցույց կտա:

-Փաստորեն հարաբերությունները կարմրահեր աղջկա հետ փոխվե՞լ են:

-Ընկերական հարաբերությունները միշտ էլ կան: Գերազանց մարդ ու աղջիկ է, բայց..ես դեռ կասկածների  մեջ եմ: Հասկացել եմ, որ  սարսափելի  բծախնդիր եմ:

-Այսինքն՝  Նարեկ Մակարյանի սիրտը մնա՞ց ազատ:

-Իմ սիրտը նորից ազատ է: Ենթադրում եմ, որ երկար ժամանակ դեռ ազատ էլ կմնա: Համատեղել իմ ապրելակերպը ու անձնական կյանքը, իրոք դժվար է: Շատ եմ փորձել, զիջումների գնալ, բայց ապարդյուն: Երբեմն աղջիկները չեն հասկանում, որ արտիստը սովորական կյանքով չի ապրում, բայց չեմ էլ մեղադրում նրանց: Օրինակ՝ եթե ես ինքս իմ հետ շփվեի, ես երևի կկախվեի:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future