Կովկասյան հովվաշունը հոշոտել է 1-ամյա երեխային
SOCIETYՌոստովի մարզում կովկասյան հովվաշունը հոշոտել է 2015 թվականի ծնված աղջնակին: Շան տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահվան հասցնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հետաքննության տեղեկություններով՝ Ռոստովի մարզի Դուբովսկի շրջանի Բակլանովսկ գյուղի բնակելի տներից մեկի մոտ տանտիրուհին առանց հսկողության է թողել շանը: Հովվաշունը շղթան պոկել եւ հարձակվել է 2015 թվականի ծնված աղջնակի վրա, որը մոր հետ հենց այդ տանն էր հյուրընկալվել: Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երեխան տեղում մահացել է:
Քրեական գործ է հարուցվել 56-ամյա տանտիրուհու դեմ: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



