Գյումրեցիները կատակներ պարունակող Android հավելված են ստեղծել
SOCIETY«Կատակում են գյումրեցիները» Android հավելված է, որն ստեղծվել է «Աննանիկս» ՍՊԸ-ի, «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության եւ «Կատակում են գյումրեցիները» ֆեսբուքյան խմբի համահիմնադիրների ջանքերով:
«65.000-ից ավելի կատակասեր ունեցող խմբի ռեսուրսները չէինք ուզում` կորչեր եւ որոշեցինք կատակները համախմբել մի տեղ ու այն փոխանցել մեր հայրենակիցներին՝ հավելվածի տեսքով»,- պատմում է հավելվածն ստեղծած թիմի անդամ Արսեն Վարդանյանը:
Մոտ 1200 կատակ պարունակող հավելվածն առայժմ 0 դրամով սկսած սթարթափ ծրագիր է, բոլոր աշխատանքները կազմակերպվել են նախաձեռնող խմբի ռեսուրսներով, սակայն ios եւ այլ տարբերակներով աշխատելու հնարավորությամբ հավելվածներ թողարկելու համար աղբյուրներ են փնտրում: Նույնիսկ 200 դոլարը բավարար կլինի նման գաղափարը կյանքի կոչելու համար: Հավելվածը կատակների առաջին հավելվածն է, որից օգտվելուց պարտադիր պետք է որեւէ մաթեմատիկական գործողություն կատարես, այլապես հնարավորություն չես ունենա կատակը կարդալ:
«Սա արել ենք, որովհետեւ նկատում ենք, որ մեր կյանքում ամեն ինչն է ավտոմատացված եւ պարզ հաշվարկներն են նույնիսկ հաշվիչ մեքենաներով արվում: Որոշեցինք նպաստել ավելի շատ մաթեմատիկական գործողություններ անելու գործընթացին: Մարդիկ հնարավորություն ունեն ավելացնել նոր կատակներ, որոնք կհրապարակվեն թարմացումների ժամանակ՝ մասնակիցների անուններով: Տեխնիկապես շատ պարզ ենք պատրաստել, որպեսզի հասանելի լինի բոլոր տեխնիկական գիտելիքների տեր մարդկանց համար»,- նշում է Արսենը:
Հավելվածն աշխատում է եւ օնլայն եւ օֆլայն ռեժիմով: Այստեղ պարտադիր չէ ինտերնետի առկայությունը: Ըստ հավելվածը ստեղծողների՝ այն հիանալի շանս է բոլորի համար ճամփորդելիս, արշավների ժամանակ, տոնակատարությունների ժամանակ ինչ-որ սուր միտք կամ կատակ կարդալու, վայելելու, ընկերների հետ կիսվելու համար: «Մեկ-երկու ամսից գուցե դրամաշնորհների եւ մրցույթների դիմենք ու ավելի խելոք ձեւաչափով հանդես գանք»,- հույս է հայտնում Past.am-ի զրուցակիցը:
Հավելվածը թողարկվել է ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 24-ին, եւ առաջին 5 ժամերի ընթացքում 526 օգտատեր արդեն ներբեռնել էր հավելվածը:
Android հավելվածը կարելի է ներբեռնել այստեղից՝
https://play.google.com/store/apps/details?id=com.Annaniks.Joke
Android հավելվածը կարելի է ներբեռնել այստեղից՝
https://play.google.com/store/apps/details?id=com.Annaniks.Joke
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



