Եկել եմ ծնունդիս օրով վամպիրություն անելու. Ժակի ծննդյան անակնկալը և Zemfira Day երաժշտական նախագծի հաղթողը
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Loft-ում օգոստոսի 26-ին Zemfira Day խորագրի ներքո տեղի ունեցավ նոր ձևաչափով երաժշտական նախագիծ, որի նպատակն է բացահայտել երիտասարդ կատարողներին` cover երգերի միջոցով և սկիզբ դնել նրանց ստեղծագործական ուղին:
Նախագծին մասնակցեցին 10 երիտասարդներ, որոնք հանդես եկան նաև զուգերգներով: Բացի մրցույթային մասից, բեմում իրենց կատարումներով ներկայացան InRock Quintet-ը, Ջիվան Խաչատրյանը, Նարեկ Գևորգյանը, Վիլյամ Հալաջյանը, Yellow Stones-ը և Eva band-ը:
Ժուրիների կազմում էին` Գարիկ Պապոյանը, Ժակ Պապիկյանը, Nemra-ն, Կավիճը, Ալեքս Միրզոյանը, Eva band-ը և Loft-ի տնօրեն Արևիկ Համբարձույանը:
Նախքան մրցույթի ազդարարելը ներկաները անակնկալ էին պատրաստել Ժակի համար, քանի որ վերջինիս ծննդյան օրն էր երեկ:
«Արդեն երկու տարի է, ինչ դարեդարձս նշում եմ ոչ սովորակն ձևով: Անցած տարի ԱՄՆ-ում Կորեական ռեստորանում անծանոթ կորեացի ջղային տատի ապուր տվեց: Այս տարի էլ չփոխվեց: Եկել եմ ծնունդիս օրով վամպիրություն անելու այստեղ ամենալավ էներգիայով երիտասարդությունն է»,-ասաց Ժակը, այնուհետև խորհուրդներ տվեց մասնակիցներին. «Վլադիմիր Վիսոցկի, Զեմֆիրա և քիչ կլինեն այլ անուներ, որոնք պոեզիայի հզորությամբ կներկայանան: Խորհորդ կտամ մասնակիցներին, որ մելիզմները, տարօրինակությունները, որոնք ուզում եք հաղորդել, այդ ամենը այդքան էլ կապ չունի Զեմֆիրայի հետ: Զեմֆիրան որսալու չի ինքը զգալու է, միևնույն ժամանկ վստահ եմ, որ ամեն մի մասնակից մտածում է, որ ինքը Զեմֆիրային ավելի լավ է հասկանում և ես ուզում եմ ասել, որ ես ձեզ հավատում եմ»:
Ելույթների ավարտից հետո ժուրիները հայտնեցին երեք հաղթողների անուները` Սոնա և Հայկը, որոնք Photo Atelier Marashlyan Retro-ի կողմից ստացան հետաքրքիր և տարբերվող ֆոտոշարք ունենալու հնարավորություն, Էդուարդը ստացավ MYbookstore-ի կողմից գիրք, իսկ գլխավոր մրցանակին արժանացավ Քրիստինան, որի կատարում կհնչի Radio Van-ով:
«Շատերը կաշկանդվում էին, ամաչում, դա նրանից է, որ բարեկիրթ մարդը ներսում շատ նուրբ է մոտենում այն բաներին, որը իր համար արժեք է ներկայացնում, իսկ մոլախոտը առանց ամեն ինչի էլ բարձրանում է բեմ և այսօր շատ են դրանից: Մրցույթում մասնակիցները գրեթե հավասար են: Մեկը մի տեղ արդեն համոզում էր, որ իդեալկան է, տրամադրության մեջ է, ձայնն էլ չի սխալվում, մեկն էլ երգի մեջ ինչ-որ հատվածում թերանում էր: Մեկն ակնհայտ մի քիչ թույլ էր, մեկը սխալ թեմայի մեջ էր, բայց ընհանուր բոլորը լավ տրամադրության մեջ էին»,- դիտարկեց Ժակը:
Հաղթող մասնակիցը, որը մասնագիտությամբ ապագա բժիշկ է, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի շաբաթ է, ինչ սկսել է լսել Զեմֆիրա:
«Երբ տեղեկացա Loft-ի ծրագրին, սկսեցի լսել Զեմֆիրա և այն ինձ շատ դուր եկավ: Երգեր կան, որ իրոք փշաքաղեցնում են, դիպչում հոգու լարերին և «Жить в Твоей Голове»-ն այդ երգերից մեկն է, որը կատարեցի: Իմ գլխում էլ կա ինչ-որ մեկը, որ ապրում է, բայց ցավոք նա այսօր այստեղ չէր»,- ասաց Քրիստինան
Մելինե Տոնոյան