Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները. Մեկնաբանում է ոճաբան Արայիկ Գաբաջյանը

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին տարիներին ոճաբանները հաճախ եմ նշում, որ հայուհիները սկսել են ավելի նորաձեւ հագնվել  ու հետեւել սեզոնային թելադրանքներին: Սակայն այս միտումը չի խանգարում նկատել նաեւ, որ երբեմն հայ աղջիկները սխալ են կրկնում դիզայներների առաջարկած հիթերն ու արդյունքում աչքի են ընկնում ոչ թե նորաձեւ ոճով, այլ հակաթրենդներով:

Life.panorama.am-ի հետ զրույցում ոճաբան Արայիկ Գաբաջյանը առանձնացրել է հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները:

Գույներ

Մեր երիտասարդությունը երբեմն շատ սխալ է իրականցնում գույների համադրությունը: Կոնկրետ այս սեզոնին նրանք թրենդային գույներ դեղինը, վարդագույնը համադրում են սեւի հետ, որն այս դեպքում հակաթրենդ է համարվում գարուն-ամառա հավաքածուների համար: Մեր ազգի մենթալիտետից ելնելով, կարծես թե չենք կարողանում հրաժարվել սեւ կամ մռայլ գույներից: Սեւը շատ պաշտպանողական գույն է, որի օգնությանը հայերը շատ են դիմում: Սա իսկապես մեծ խնդիր է, քանի որ հայուհիները կարող են, ինչպես նշեցի, հագնել վարդագույն բլուզ, բայց այն համադրեն օրինակ սեւ տաբատով կամ գոնե սեւ կոշիկով, ինչն ուղղակի փչացնում է ողջ նորաձեւ տեսքը: Սեւը ինքնին որպես առօրյայում օգտագործվող գույն՝ հակաթրենդ է համարվում,  իհարկե, խոսքը չի վերաբերվում դասական սեւ զգեստներին, որոնք երեկույթների ժամանակ կարող են շքեղ տեսք հաղորդել: Սեզոնի նորաձեւության բարձրակետում են կապույտի եւ կանաչի ճիշտ համադրությունը, որը եւս միշտ չէ, որ ճիշտ երանգներով է օգտագործվում:

Կոշիկ

Սեզոնի համար հակաթրենդ են համարվում առօրյայում բարձրակրունկների օգտագործումը, որը մեր երիտասարդ աղջիկները արդեն 4-րդ սեզոնն է, ինչ ամեն գնով փորձում են այն նորաձեւության մեջ պահել: Ի դեպ՝ սա վերաբերվում է ոչ միայն ամառային կոշիկներին, այլեւ երկարաճիտք կոշիկներին եւս:

Պայուսակ

Շատ թրենդային է փոքրիկ պայուսակները, որոնց հետ մեր աղջիկները այդպես էլ չհարմարվեցին ու գուցե հաջորդ տարի կարողանան «լեզու գտնել» այդ նորաձեւ իրի հետ: Ամբողջ աշխարհում նորաձեւ է փոքրիկ պայուսակները կրել աջ կամ ձախ ուսից, բայց մեր աղջիկները չգիտես ինչու նախընտրում են հնարավորինս մեծ պայուսակներ ընտրել: Սրան գումարած նրանք ընտրում են կաշվե կամ զամշից տարբերակներ, որոնք ուղղակի անընդունելի է ամռանը կրել: Եթե մենք ծովափնյա քաղաքում ապրեինք, կարելի կլիներ օգտագործել մեծ ծղոտե պայուսակներ, բայց հայաստանյան պայմաններում օգտագործել մեծ, այն էլ կաշվե պայուսակներ, ուղղակի ապսուրդ է:

Շպար

Հայուհիների շրջանում այսպիսի տենդենց կա՝ որեւէ մեկի վրա տեսնում են գեղեցիկ զգեստ կամ շրթներկի գեղեցիկ գույն ու սկսում են իրենք էլ այդպես հագնվել, կամ շրթներկի այդ գույնն օգտագործել: Օրինակ` գրեթե սեւ եզրերով մուգ կարմիր (бордовый) շրթներկը մեր աղջիկները չգիտեն՝ ինչպես է ճիշտ օգտագործել: Նախ այդ գույնը բոլորի համար չէ, այն հիմանականում օգտագործում են նեղ ու լայն շուրթեր ունեցողները, որը վիզուալ մեծացնում է շուրթերի ծավալը, բացի այս, այս գույնը երեկոյան շպարի մի մաս է կազմում ու շատ տհաճ է, երբ այդ գույնն օգտագործում են առօրյայում: Հատկապես խիստ հակաթրենդ է համարվում, երբ արհեստականորեն մեծացնում են շուրթերն ու դա բավարար չէ, օգտագործում են նաեւ մուգ կարմիրը, ինչի արդյունքում աղջիկների շուրթերին նայելը պարզապես տհաճ է դառնում: Տարվա թրենդներից է նաեւ այսպես կոչված «No make up»-ը, ինչի արդյունքում շպարում  են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե շպար չկա դեմքին: Սակայն սա եւս ամեն մեկի համար չէ, դրա համար պետք է ունենալ իդեալական դեմք: Այս դեպքում ակցենտավորում են միայն շուրթերը, ինչը եւս մեր աղջիկները շատ սխալ են կրկնօրինակում: Շատ տհաճ է, երբ ամենօրյա դիմահարդարումը լինում է ծանր, երկար թարթիչներով ու հոգնած աչքերով:

Վարսեր

Իհարկե, երկար մազերը միշտ են ակտուալ, սակայն մեր երկրի ազգային առանձնահատկություններից ելնելով այն երբեմն դառնում է հակաթրենդ մեր երկրում: Հայուհիների մեծ մասի հասակը 1.60 մետրից չի անցնում, իսկ այդ հասակով ունենալ 70-90 սմ մազեր, խիստ սխալ է համարվում, քանի որ այդպես վիզուալ էլ ավելի է կարճանում ընդհանուր հասակը:

Ինձ համար շատ հակահիգիենիկ ու հակաթրենդ է թափված ու չոր մազերը: Էլ ավելի տհաճ է, երբ մեր աղջիկները նույն սանրվածքով գնում են որեւէ փարթիի, իսկ հաջորդ օրը այդ նույն սանրվածքով գնում են առրեւտրի կենտրոն կամ աշխատանքի:

 

Հեղինակ՝ Աուշիկ Մելքոնյան

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia