«Լրտեսների երեխաները» ֆիլմի աստղը նշում է ծննդյան 28-ամյակը. ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել դերասանուհին տարիների ընթացքում
PHOTOԱմերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ալեքսա Վեգան այսօր նշում է ծննդյան տարեդարձը: «Լրտեսների երեխաները» ֆիլմում փոքրիկ Կարմենի դերակատարուհին այսօր դառնում է 28 տարեկան:
Ալեքսան առաջին անգամ նկարահանվել է 6 տարեկան հասակում: Նրա մասնակցությամբ ֆիլմը կոչվում էր «Փոքրիկ հսկաները»: Շուտով փոքրիկ դերաանուհին սկսում է նկարահանվել նաեւ հայտնի հեռուստասերիալների էպիզոդներում: Դրանց թվում էին` «Շտապ օգնություն», «Այս ամենը», «Ինը ամիս» եւ այլն:
Սակայն Վեգային, իսկական, հաջողություն բերեց Կարմեն Կորտեսի դերը, որին նա մարմնավորել է «Լրտեսների երեխաները» ֆիլմում: Նա նկարահանվեց ֆիլմի բոլոր չորս մասերում` կատարելով այնտեղ հնչած երգերից մի քանիսը: Դրանից հետո Ալեքսան սկսեց զբաղվել նաեւ պրոֆեսիոնալ երգեցողությամբ:
Ի տարբերություն շատ դեռահաս դերասանների, որոնց կարիերան ավարտվում է վաղ տարիքում` Ալեքսա Վեգան մինչ օրս շարունակում է նկարահանվել:
2003 թ-ին Vanity Fair ամսագիրը նրան ներառել է ամենասեքսուալ երիտասարդ դերասանուհիների ցուցակում:
Տարիների ընթացքում ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել Ալեքսան, մինչեւ ամենասեքսուալ դերասանուհի վերածվելը: Ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:
Սյունե Առաքելյան