Մոսկվայում հրդեհից մահացած 17 ղրղզներից մեկն անչափահաս աղջիկ է
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հյուսիսարևելյան հատվածում` տպագրատան պահեստում, հրդեհից մահացել է 17 մարդ, այդ թվում` 16-ամյա անչափահաս աղջիկ: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը: 16 մարդու մարմին է հայտնաբերվել հրդեհված շենքի չորրորդ հարկում, ուր տեղակայված են եղել մահացածների քնարանները, մեկ կին էլ մահացել է հիվանդանոցու մ:
РИА Новости-ի փոխանցմամբ` զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են, նրանք Մոսկվայում են գտնվել օրինական հիմունքներով: Interfax-ի հաղորդմամբ` հրդեհի առաջացման նախնական վարկածով պահեստի սենյակներից մեկում լամպի անսարքության հետևանքով վառվել են դյուրավառ նյութերն ու թղթերը, և հրդեհն արագորեն տարածվել է ողջ շենքով:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



