Ջենիֆեր Լոպեզը և նրա նախկին սիրեցյալը մնացել են «լավ ընկերներ»
PHOTOՋենիֆեր Լոպեզի և նրա ընկեր Կասպեր Սմարթի բաժանման լուրերը տարածվեցին հենց այն ժամանակ, երբ Կասպերը երգչուհուն չէր ուղեկցել բարեգործական միջոցառման ժամանակ:
Սակայն ինչպես TMZ է նշում, Ջենիֆերը և Կասպերը դեռ լավ և ընկերական հարաբերությունների մեջ են: Հարաբերությունների վերջը դրել է 47-ամյա Ջենիֆերը, սակայն 29-ամյա պարերի բեմադրիչ Կասպերը հերքում է իրենց հարաբերությունների ավարտի փաստը:
Ըստ աստղերի մոտ կանգնած աղբյուրի՝ Ջենիֆերը շատ վճռական է իր որոշման մեջ, թեև Կասպերը դեռ հույս ունի, որ նրանք կվերականգնեն իրենց հարաբերությունները:
Կասպերը հատուկ մեկնել է Նյու Յորք, որպեսզի հանդպիպ Ջենիֆերին, ով հիմա նկարահանվում է ֆիլմի համար: Նրանց հինգշաբթի օրը տեսել են Նյու Յորքում տարբեր վայրերում: Լուսանկարներից արդեն իսկ պարզ է, թե ով է ավելի թեթև տանում հարաբերությունների ավարտը:
Հիշեցնենք, որ այս զույգի բաժանման լուրերը տարածվեցին չորեքշաբթի օրը: Այս զույգը միասին էր 2011 թվականից:
Ինչպես պնդում են աղբյուրները՝ Ջենիֆերը և Կասպերը մնացել են լավ ընկերներ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: