Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով տասնյակ միգրանտներ են խեղդվել
SOCIETYՓրկարարները շարունակում են Լիբիայի ափերի մոտ միգրանտների փրկությանն ուղղված գործողությունը, որտեղ առնվազն երկու նավ է կործանվել, հաղորդում է BBC-ն:
Առաջին նավում եղել է մոտ 50 մարդ, երկրորդում`400: Տեղացիներից մեկն ասել է, որ նավում եղել են Սիրիայի, Բանգլադեշի և մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ:
Մոտ 200 մարմին հայտնաբերվել է լիբիական առափնյա պահակախմբի կողմից` Զուվարա քաղաքից 1 կմ հեռավորության վրա, գրում է The Guardian-ը:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով փրկվել է 110 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ափերի մոտ նաբաբեկության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



