Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Թեստ. Ի՞նչ ես սպասում սիրուց

LIFE

Shabat.am-ը գրում է.

1.Ի՞նչ է անում նա, երբ միասին եք.

ա) զբաղվում է միայն իրենով

բ) երբեմն կողքերն է նայում

գ) կատակում է, պատմում իր մասին:

2. Նրա ընկերներն ու ընկերախումբը քեզ դուր գալի՞ս են.

ա) նա սիրում է ինձ, ես էլ` իրեն, և դա ոչ մեկի գործը չէ

բ) ընկերներից մեկը քիչ ավելի, մյուսը` պակաս

գ) ոչ, դուր չեն գալիս, նրանք ինձ պարզապես զայրացնում են:

3. «Աշտարակ» բառը ինչի՞ հետ է ասոցացվում.

ա) գլխի

բ) Էյֆելյան, Կրեմլի, հեռուստատեսության աշտարակի

գ) կախարդական ամրոցի աշտարակի, որտեղ փակված է արքայադուստրը:

4. Ինչպե՞ս նա կարձագանքի, եթե հանկարծ հանդիպման չգնաս.

ա) կխենթանա, ես էլ հետո արժանի պատիժ կստանամ

բ) մի՞թե կարելի է «հանկարծ չգնալ». իհարկե, կբարկանա: Չէ՞ որ կարող էի զանգել…

գ) դժվար է ասել… գուցե որոշի վրեժ լուծել:

5. Ենթադրենք նա հետաքրքրվում է շախմատով, իսկ դու` ոչ: Ինչպե՞ս ես վերաբերվում նրա հետաքրքրություններին.

ա) կնստեմ կողքին ու կնայեմ` ինչպես է խաղում

բ) թող խաղա ընկերների հետ, ես էլ կշփվեմ ընկերուհուս հետ

գ) կփորձեմ սովորել, թեև հնարավոր է` անհետաքրքիր լինի: Հանկարծ չկարծի` հիմար եմ:

6. Սիրային հարաբերություններում ի՞նչն է քեզ համար գլխավորը.

ա) միշտ միասին լինելը

բ) հուսալիությունն ու վստահությունը

գ) առանց խոսքերի միմյանց հասկանալը:

7. Ի՞նչ է քեզ համար սերը.

ա) ամենակարևորը կյանքում

բ) մեծ հրաշք

գ) փրկություն միայնությունից:

8. Ի՞նչն է ամենատհաճը սիրային հարաբերություններում.

ա) լուն դավա դարձնելը

բ) ծածկամտությունը, երբ մարդիկ հետին մտքեր ունեն և անկեղծ չեն

գ) երբ պարտադրում են իրենց հայացքները և սահմանափակում ներքին ազատությունս:

9. Վստա՞հ ես, որ սիրելիդ իդեալդ է.

ա) իհարկե

բ) նա հրաշք է, իսկ եթե ինչ- որ բան դուր չի գալիս, սարսափելի ոչինչ չկա. տղամարդուն կարելի է վերադաստիարակել

գ) անթերի մարդ չկա, նա այնպիսի թուլություններ ունի, որ ինձ նույնիսկ հուզում են:

10. Երբ նրա մասին ես մտածում, ի՞նչ ես զգում.

ա) հիմա նույնքա՞ն շատ է կարոտում ինձ

բ) տխրում եմ և զանգում ընկերուհիներիս, որ միայնակ չլինեմ

գ) նրա կարիքն այնքան եմ զգում, որ գրեթե ֆիզիկական ցավ եմ ապրում:

11. Բնութագրիր նրա գլխավոր գծերը.

ա) խելացի և հասկացող

բ) հրաշք է, նրբազգաց, նրա կողքին հետաքրքիր է

գ) ուժեղ, հավատարիմ:

12. Ընտրիր քեզ համապատասխան բնութագրումը.

ա) ուրախ և լավատես

բ) կարծում եմ` զարգացած արժանապատվության զգացումը

գ) ամաչկոտ և երազել սիրող:

13. Ինչի՞ ես պատրաստ հանուն նրա.

ա) գաղտնի պահել շփումը նրանց հետ, ում նա չի սիրում, որպեսզի չբարկացնեմ մանրուքների պատճառով

բ) խզել կապերը այն ընկերների հետ, ում տանել չի կարողանում

գ) հրաժարվել սիրելի ընկերուհուց:

14. Ի՞նչ ես կարծում, աղջիկների մեջ ո՞ր արժանիքներն են գրավում տղաներին.

ա) գեղեցկությունը, հմայքը, յուրօրինակությունն ու անհատականությունը

բ) նրբազգացությունը, հասկացողությունը, հումորի զգացումը, գրավիչ արտաքինը

գ) գեղեցկությունը, սեքսուալությունը, սրամտությունը:

15. Ինչո՞վ կարող է երիտասարդը գրավել ուշադրությունդ.

ա) հնարավորություններով, ճաշակով, պահելաձևով, ինքնավստահությամբ

բ) պետք է լինի բարի, ուժեղ, քաջ, գեղեցիկ, խելացի, խենթությունների ընդունակ

գ) պետք է լինի խելացի, ինքնուրույն, հումորի զգացումով և նրբանկատ

Հաշվի՛ր միավորները

1. ա-20 բ-5 գ-10

2. ա-5 բ-10 գ-20

3. ա-10 բ-20 գ-5

4. ա-5 բ-10 գ-20

5. ա-20 բ-10 գ-5

6. ա-10 բ-20 գ-5

7. ա-5 բ-10 գ-20

8. ա-10 բ-20 գ-5

9. ա-20 բ-5 գ-10

10. ա-20 բ-5 գ-10

11. ա-5 բ-10 գ-20

12. ա-10 բ-20 գ-5

13. ա-20 բ-10 գ-5

14. ա-5 բ-10 գ-20

15. ա-20 բ-5 գ-10

Մինչև 120 միավոր

Քեզ է ձոնում իր ստեղծագործությունը, նշանակում է` ՀԱՆՃԱՐ է: Ձեռքերի վրա է պահում և հանուն քեզ պատրաստ է ամեն ինչի, ուրեմն` ԱՍՊԵՏ է: Վեհանձն ու նրբաճաշակ է` ԱՐՔԱՅԱԶՆ է: Իջի՛ր երկնքից: Հանճարը նվիրվում է ստեղծագործելուն, քեզ նա չի ծառայի: Արքայազնը պարտավոր է հանրության համար աշխատել, նա միշտ միապետի դերում է, իսկ դու նրա հետ ստիպված ես անել այն, ինչ չես ուզում: Իսկ նա, ով հնազանդ ծառայի, դժվար թե պահպանի հարգանքդ: Սա երեք անհամատեղելի մարդկանց ամբողջությունն է մեկի մեջ:

Խնդիրն այն է, որ ամեն ինչ միանգամից ես ուզում: Իհարկե, կյանքում էլ է ռոմանտիկա լինում: Դրա համար անհրաժեշտ է, որ ընտրյալդ էլ երևակայող լինի: Կարևորը, որ իր երազներում նա էլ տեսնի նույն հեքիաթը, ինչ որ դու: Իսկ եթե նրա իդեալն ուրի՞շ հեքիաթից է: Պարզիր` չէ՞ր ցանկանա ողջ օրն անցկացնել բազմոցին, ում բախտը բերել է, որ կինը ոսկի ձեռքեր ունի:

120-230 միավոր

Սիրում ես երազել, բայց հակված չես երևակայությունն ու իրականությունը խառնել իրար: Սիրահարվելիս միայն զգացմունքներիդ մասին չէ, որ մտածում է, չես պահանջում, որ նա շարժվի բացառապես քո կանոններով: Գթասիրտ ես և ձգտում ես հուսալի հարաբերությունների: Սիրո մեջ բացառում ես զինվորական խորամանկությունները, խարդավանքներն ու մեքենայությունները: Քանի որ ինքդ անկեղծ ես` չես կասկածում ուրիշների անկեղծությանը: Խնդիրն այն է, որ սիրեցյալիդ քո արշինով ես չափում: Մարդիկ տարբեր են: Տղամարդիկ մեզ նման չեն զգում, արտահայտվում և մտածում: Աշխատիր լավ ճանաչել նրան. ի՞նչն է սիրում մարդկանց մեջ, ի՞նչը տանել չի կարողանում: Ի՞նչի է ձգտում: Նրա ծրագրերում ո՞ր տեղն ես զբաղեցնում: Պատասխանելով նմանատիպ հարցերի` կկարողանաս հասկանալ` ինչպիսի մարդ է նա: Մի՛ ամաչիր ցուցադրել բնավորությունդ: Սիրահարվելը հիանալի է և երբեմն սիրահարվածությունից սեր է ծնվում:

235 և ավելի միավոր

Կարող ես փիսիկի պես քնքուշ լինել, բայց հենց քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ճանկերդ ես ցույց տալիս: Ոմանք կարծում են` դաժան ես ու հաշվենկատ: Ավելի շուտ, նրանք սխալվում են: Քեզ շրջապատում ես փշերով` հույս ունենալով, որ ՀԵՐՈՍԴ կանցնի այդ փշերի միջով ու կնկատի քնքշությունդ և հետաքրքիր էությունդ: Բայց նա պետք է փրկի և պաշտպանի քեզ: Խնդիրն այն է, որ տարբերություն չես դնում ընդհանրապես ուժի և այդ ուժի իմաստավորման միջև: Ուժեղ, առույգ տղամարդը հիանալի է, բայց ինչի՞ն է ուղղված այդ ուժը: Ծայրահեղ իրավիճակներում հերոսները լավ են իրենց դրսևորում (խաղաղ կյանքում նրանք մարում են): Իսկ դու պատրա՞ստ ես էքստրիմի: Մեծ ուժն ու փառքը փող են բերում: Հարուստ մարդը կարող է գնել թանկարժեք իրեր, բայց իր ընկերուհուն էլ է վերաբերվում որպես թանկարժեք իրի: Ցանկանո՞ւմ ես սիրո փոխարեն որպես իր հայտնվել սնափառության տոնավաճառում: Հերոսին անհրաժեշտ է մարդասեր և բարեսիրտ ընկերուհի: Իսկ ի՞նչն է քեզ պակասում, որպեսզի դրսևորես բարությունդ: Խիզախությո՞ւնը...

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy