Ի՞նչ տեսք ունի 1 բաժակ սուրճն ամբողջ աշխարհում
LIFEՊատկերացրեք թարմ եփված սուրճի անկրկնելի համը՝ բառերը բավական չեն նկարագրելու այդ հիանալի ըմպելիքը:
Ամբողջ աշխարհում մարդկանց մեծ մասի առավոտն սկսվում է 1 բաժակ առույգացնող սուրճով: Ամեն երկիր ունի սուրճի պատրաստման իր գաղտնիքները,-տեղեկացնում է Past.am-ը:
Ձվով սուրճ (Վիետնամ)

Բաղադրատոմսի հիմքում ձվի դեղնուց է, խտացրած կաթ, շաքարավազ ու տաք սուրճ:
Լապլանդիայի սուրճ (Ֆինլանդիա)

Բաժակի մեջ նախ՝ դրվում է լապլանդական պանիրը, ապա ավելացվում է սուրճը:
Էսպրեսո իտալական ձևով (Իտալիա)

Լագրիմա (Արգենտինա)

Կաթնային փրփուրի մեջ ավելացվում է ընդամենը մի քանի կաթիլ թունդ սուրճ:
Բոնբոն (Իսպանիա)

Սա էսպրեսո է՝ խտացրած կաթով:
Սուրճ համեմունքներով (Մարոկկո)

Համեմունքների խառնուրդ՝ քունջութի սերմերի, սև պղպեղի ու մուսկաթի ընկույզի նման, սուրճ, խառնում եք ու ստացվում է իսկապես հետաքրքիր ըմպելիք:
Թեյով սուրճ (Հոնգկոնգ)

Ֆրապե (Հունաստան)

Սուրճ, պաղպաղակ, խտացրած կաթ ու սառը ջուր՝ ահա համեղ frappé-ի բաղադրատոմսը:



