Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 290-ի
INTERNATIONAL NEWSՆախորդ շաբաթ կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Նման տվյալներ է հրապարակել Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Մահացածների մեծ մասը Ամատրիչե քաղաքից են, որտեղ շաբաթ օրը եղել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:
Բուժօգնություն է հատկացվել մոտ 400 մարդու: Վրանային քաղաքներում տեղակայվել է 2444 մարդ, որոնք զրկվել են տնից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ասկոլի Պիչենոյում սկսվել է աղետի 35 զոհերի հուղարկավորությունը` պետության ղեկավարի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներառյալ`երկրի վարչապետ Մատեո Ռենցին:
Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



