Իտալիայում SMS-հաղորդագրություններով ավելի քան 6 մլն եվրո է հավաքվել երկրաշարժից տուժածների համար
INTERNATIONAL NEWSԻտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո 3 օրում հավաքել է ավելի քան 6 մլն եվրո` բնակչության կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնք արվել են SMS-հաղորդագրությունների միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին 3 օրում հավաքված գումարն արդեն է հասել է 6.120.296 եվրոյի: Գումարը փոխանցվել է վարչության հաշվեհամարին բջջային կապի օպերատորների միջոցով այն բանից հետո, երբ հատուկ համար էր հայտարարվել նվիրատվություններն իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Բոլոր օպերատորների համար նույն հատուկ համարը հայտարարվել է օգոստոսի 24-ին` երկրաշարժի օրը:
Վերջին տվյալների համաձայն` Իտալիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 290 մարդ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



