Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը կհամախմբի հանրահայտ երաժիշտների

CULTURE

Բազմաթիվ կամերային ու սիմֆոնիկ համերգներ, ճանաչված հյուրեր, երաժշտական ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ. հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվող միջոցառումը երաժշտասերներին չի հիասթափեցնի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս տարվա փառատոնը լինելու է շատ ավելի մեծ, քան 2014 թվականինը:

«Շատ ավելի լայն ծրագիր և արտիստների կազմ ունենք:Կան ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչելու Հայաստանում: Փառատոնի մեկնարկին հանդես կգանք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Իվա Միլետիչի հետ: Նա կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը նշեց, որ փառատոնային համերգները տեղի կունենան հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում' չորեքշաբթի և շաբաթ օրերին: Ընդ որում' չորեքշաբթի կանցկացվեն կամերային, շաբաթ' սիմֆոնիկ երեկոներ:

«Այս տարի մեզ համար շատ կարևոր տարի է, Հայոց ցեղասպանության տարելիցն է, բոլոր արտիստները, ովքեր կգան Հայաստան, հասկանում են, թե որքան կարևոր է տարին մեզ համար: Փառատոնի ընթացքում կլինեն համերգներ, որոնք կնվիրվեն մեծանուն մարդկանց հոբելյաններին»,-տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, որ իրադարձության հիմքում հայ ազգի վերածննդի գաղափարն է: «Փառատոնը ստեղծել է նվագախումբ, որը երիտասարդական է. սա վկայում է Հայաստանի ճիշտ մշակութային քաղաքականության մասին: Մենք ցանկանում ենք, որ Հայաստան գան հետաքրքիր համերգների համար' այսինքն, եթե մենք առաջարկում ենք հետաքրքիր արտիստ, համերգ, ծրագիր և մատուցում, ապա, ինչու ոչ, նրանք կգան Հայաստան հատուկ այդ համերգը լսելու: Գուցե դրանով նաև մշակութային տուրիզմի զարգացմանը նպաստենք»,-նշեց նա:

Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը: Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

Երաժշատական միջոցառմանը մասնակցում են դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Աննա Վինիցկայան, Ռուբեն Ասատրյանը, Արմինե Գրիգորյանը, Արուս Աճեմյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, դիրիժորներ Միրան Վոպոտիչը, Հիրոֆումի Յոշիդան, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը և այլք:

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:

 
Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms