Աշխարհի ամենաանսովոր ու տարբերվող շուկաները
LIFEԲոլորս էլ պարբերաբար այցելում ենք շուկա, բայց երբեմն չենք մտածում, որքան էկզոտիկ և ոչ սովորական կարող են լինել դրանք: ArmStar.am-ն առաջարկում է ծանոթանալ աշխարհի ոչ սովորական շուկաների հետ:

Վիկտորիա թագուհու շուկա, Ավստրալիա
Այն հայտնի է նաև որպես Վիկ-մարկետ և տեղակայված է Մելբուռնի գործարար շրջաններից մեկում: Շուկայի պատկառելի տարիքը (130 տարեկան) ինքնին խոսուն է:

Կաշգարի շուկա, Չինաստան
Այս շուկան գործում է ամեն կիրակի արդեն մի քանի հարյուրամյակ: Այն տպավորում է իր չափսերով և ապրանքների բազմազանությամբ:

Վիկտուալիենմարկետ, Գերմանիա
Ի տարբերություն Կաշգարի կիրակնօրյա շուկայի, Վիկտուալիենմարկետն աշխատում է յուրաքանչյուր օր` բացառությամբ կիրակիների և տոների: Շուկայի անվանումը ծագում է լատինական victus` մթերք, պաշար, բառից:

Կաստրիի շուկա, Սենտ Լյուսիա
Ավանդական ապրանքատեսակներին զուգահեռ, շուկան գրավում է նաև մերձարևադարձային պտուղների բազմազանությամբ` ավոկադո, մանգո, հացենու պտուղներ և այլն:

Բորո շուկա, Անգլիա
Աշխարհի ամենահայտնի շուկաներից մեկը, որն ունի մոտ 250 տարվա պատմություն, գտնվում է բրիտանական մայրաքաղաքի հենց սրտում: Կիրակիից չորեքշաբթի այստեղ իրականացվում է մեծածախ վաճառք, իսկ մնացած օրերին` մանրածախ:

Սբ. Լոուրենսի շուկա, Կանադա
Տորոնտոյի կենտրոնում արդեն 200 տարուց ավելի գործող շուկան իր պատմության ընթացքում ոչ մի անգամ չի փոխել զբաղեցրած տեղանքը:

Անգլիական շուկա, Իռլանդիա
Կորկ քաղաքում գտնվող անգլիական շուկան աշխատել սկսել է 1788 թվականին և անվանման համար պարտական է իր հիմնադիրներին: Ստեղծման պահին շուկան տնօրինել է բողոքականների մի ընկերություն, որոնք, ըստ Կորկի բնակիչների համոզման, եղել են անգլիացիներ: Այն հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից ամենագլխավորը:

Լողացող շուկա Կայ Ռանգ, Վիետնամ
Իր ռազմավարական նշանակությամբ Կայ Ռանգը ոչ մի բանով չի տարբերվում մնացած շուկաներից, սակայն, տուրիստների համար այն առաջին հերթին տեսարժան վայր է:

Բոկերիա շուկա, Իսպանիա
Այն հայտնի է նաև որպես Սան-Ժուզեպ և գտնվում է Բարսելոնայում, իսկ նրա մասին առաջին հիշեցումները թվագրվում են 1217 թվականին:

Ծաղկի շուկա, Ֆրանսիա
Նիցայի կենտրոնական փողոցում ծաղիկների առատությունը ամենևին չի վկայում փառատոնի մասին: Այստեղ արդեն 150 տարի գործում է ծաղկի շուկան: Ծաղիկներին զուգահեռ այստեղ կարելի է գտնել նաև շուկաներին հատուկ ավանդական մթերքներ:

Ձկան շուկա, Ցուկիձի, Ճապոնիա
Տոկիոյի կենտրոնական հատվածում տեղակայված շուկան հանդիսանում է նաև քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Այստեղ ներկայացված են ավելի քան 400 տեսակ ծովամթերք, իսկ շրջանառությունը կազմում է օրական մոտ 2000 տոննա:

Մեծ շուկա, Թուրքիա
Մեծ շուկան գտնվում է Ստամբուլում և քաղաքի տեսարժան վայրերից է: Նրա պատմությունը սկիզբ է առնում 1461 թվականից, իսկ հիմա նրա տանիքի տակ կա ավելի քան 5000 խանութ:

Կրետա Այեր, Սինգապուր
Շուկայի բառացի թարգմանությունը` «թաց շուկա», ունի իր բացատրությունը. աշխատակիցներն ամեն օր լվանում են հատակի կեղտը:

Մարկադոյի կենտրոնական շուկա, Չիլի
Այն գտնվում է Սանտյագոյի կենտրոնում և ունի հարյուրամյակների պատմություն: 1864 թվականին շուկայի հեին շենքն այրվել է, իսկ 1868-ին կառուցվել է նորը, որը դարձել է քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը:



