6 արշավորդներ Լալվար սարի գագաթին վնասվածքներ են ստացել եւ չեն կարողանում իջնել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լալվար սարի գագաթին 6 հոգուց բաղկացած արշավախմբում արշավորդները վնասվածքներ են ստացել եւ չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, Կաճաճկուտի գյուղապետը եւ տեղի 3 բնակիչ:
Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներ 34-ամյա Լ. Բ.-ին, 25-ամյա Ս. Գ.-ին, 58-ամյա Վ. Խ.-ին, 26-ամյա Ա. Դ.-ին, 36-ամյա Ա. Մ.-ին եւ 58-ամյա Ա. Տ.-Վ.-ին (Ավստրալիայի քաղաքացի):
Փրկարարները արշավախմբի անդամներին տեղափոխել են թիվ 40 ՀՓՋ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



