Հրթիռակոծվել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանը. լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քաղաքի քաղաքացիական օդանավակայանի շենքի վրա 4 հրթիռ է արձակվել, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տեղեկություններով, հրթիռակոծության հետեւանքով զոհեր չկան։ Օդանավակայանի ուղեւորներին եւ աշխատակիցներին տեղափոխել են անվտանգ վայր։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցագրային վերահսկողական կետը։ Միջադեպի պատճառով չվերթների փոփոխություն տեղի չի ունեցել։
Հրթիռակոծության մեջ կասկածում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



