Դոնալդ Թրամփը խոստացել է միգրանտների վերահսկողության նոր համակարգ ստեղծել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Այովա նահանգում իր ելույթի ժամանակ խոստացել է նոր համակարգ ստեղծել, որը կուժեղացնի ներգաղթի վերահսկողությունը, հաղորդում է BBC News-ը։
Համակարգը թույլ կտա հետեւել ԱՄՆ մուտքին ու ելքին, վեր հանելու համար նրանց, որոնք կմնան երկրում իրենց վիզայի ժամկետի ավարտից հետո։
Բացի այդ, Թրամփը խոստացել է, որ ապօրինի միգրանտները չեն ստանա սոցիալական նպաստ։ Նա նաեւ հաստատել է, որ հանդես է գալիս Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պարսպի կառուցման օգտին։
Այս շաբաթ Թրամփը մի փոքր մեղմացրել է իր դիրքորոշումը միգրանտների հարցում։ Ավելի վաղ նա առաջարկում էի արտաքսել բոլոր 11 մլրդ մարդկանց, որոնք անօրինականորեն ապրում են ԱՄՆ-ում, սակայն նա հայտարարել է, որ արտաքսել պետք է ոչ միայն իրավախախտներին։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



