Հնդկաստանի եւ Պակիստանի ԶՈւ միջեւ հրաձգությունից խաղաղ բնակիչներ են զոհվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերահսկողության գծում փոխհրաձգության պատճառով Պակիստանի Սիալքոթ շրջանում խաղաղ բնակիչներ են մահացել։ Ինչպես փոխանցում է պակիստանական DAWN թերթը, զոհվել է առնվազն 7 մարդ։ Չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ուժերի ներկայացուցչին, հայտնում է 9 զոհի եւ 50 վիրավորի մասին։
Հնդկական IANS, գործակալության տվյալներով՝ հնդկական կողմն ունի 3 զոհ եւ 9 վիրավոր։
Հրաձգությունը սկսվել էր օգոստոսի 28-ի վաղ առավոտյան։ Հրաձգությունից տուժել են գյուղերի բնակիչների անասունները, ավերվել է մի քանի տուն։
Միջադեպի համար երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



