Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Հիմնական սխալները նոր սկսվող սիրային հարաբերություններում

LIFE

Հարաբերությունները, դեռ չծնված, կարող են հօդս ցնդել, եթե ժամանակին չորդեգրեք այլոց փորձն ու թույլ տաք այն հայտնի սխալները, որ բերել են բազմաթիվ զույգերի քայքայման: Ամեն ինչ գուցե բարդ է թվում, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ընդամենը պետք է հասկանալ'ինչ չանել հարաբերությունների զարգացման գոնե առաջին փուլում:

Ավելորդ ուշադրություն

Անհամբերությունը նորից շփվելու այն մարդու հետ, ով բոլորովին վերջերս գրավել է սիրտդ, իհարկե, հասկանալի է, ցուցադրվող ուշադրությունն էլ' բնական, բայց կա որոշակի սահման, որից այն կողմ ուշադրությունը վերածվում է համառությամբ մարդու կյանք խցկվելու: Բոլորին էլ հաճելի է ուշադրությունը, սակայն տղամարդիկ տարբեր են. մի դեպքում 10 զանգը օրվա ընթացքում լիովին թույլատրելի նորմա է, մյուս դեպքում, անգամ 3 զանգն է չափազանց: Ինչպե՞ս պարզել, թե որ տիպին է պատկանում կոնկրետ տղամարդը: Շատ հեշտ: Ամեն ինչ կախված է նրա աշխատանքից: Եթե նա «գործի մարդ է», ապա ժողովներին մեկը մյուսի հետևից եկող հաղորդագրությունները ցանկություն կառաջացնեն Ձեզնից ազատվելու: Խնդիրը միայն լուրջ աշխատանքը չէ, այլ նաև հագեցած գրաֆիկը:

 Ավելորդ հետաքրքրասիրություն

Նորմալ է, որ Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ Ձեր ընտրյալի մասին, սակայն համբերություն ունեցեք: Պետք չէ նրան շարունակ հարցեր տալ ներկայից, անցյալից ու ապագայից այնպես, որ նա իրեն ստի դետեկտորի վրա զգա: Հիշեք' շատ բաներ կարելի է հասկանալ անգամ առանց խոսքերի' ուղղակի հետևելով նրա շարժումներին, պահվածքին, վարքին: «Ուզում եմ իմանալ ամեն ինչ և միանգամից» սկզբունքը միանշանակ կզայրացնի նրան, իսկ արդյունքում կփչացնի հարաբերությունները:

 «Նախորդներիդ» մասին պատմություններ

Անցյալ փորձի մասին ինֆորմացիան, իհարկե, այն է, ինչից սկսվում է ցանկացած հարաբերություն: Բայց պետք է հասկանալ, որ մի բան է մեկ անգամ ներկայացնել, որ Ձեր կյանքում եղել է ինչ-որ մեկը ու որ նրանից բաժանվել եք այսինչ պատճառով, և մեկ այլ բան է ամեն հարմար առիթի դեպքում նրանից խոսելը: Անցյալը պետք է մնա անցյալում:

 Ուշադրության պակաս

Սա, անշուշտ, ավելորդ ուշադրության հակառակ բևեռն է' մյուս ծայրահեղությունը, երբ Դուք, վախենալով անիմաստ անհանգստացնել նրան կամ էլ ուղղակի նրա առաջին քայլին սպասելով, չեք գրում, չեք զանգում: Կարող է ստացվել այնպես, որ նույն պահին Ձեր սիրելին էլ սպասի Ձեր զանգին, ու իրավիճակը նմանվի երկկողմանի անտարբերության: Եթե նա մի ամբողջ օր չի երևում հորիզոնում, էլ մի սպասեք. ինքներդ կատարեք առաջին քայլը: Զանգեք նրան, բայց մի հարցրեք, թե ինչու չի զանգել, այլ ուղղակի ասացեք. «Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս անցավ նախորդ օրդ»:

 Շուտ սկսված խանդ ու սեփականատիրություն

Ձեր զգացմունքները կարող են երկու կամ երեք օրում այնպես բորբոքվել, որ նույնքան արագ առաջանա նրան ուրիշ մեկի հետ կիսել չցանկանալու զգացողությունը: Սա, իհարկե, նորմալ է: Բայց տիրապետեք Ձեզ: Երկու-երեք օրը, անգամ երկու-երեք շաբաթը Ձեզ իրավունք չեն տալիս խիստ տոնով հարցնելու՝ «Որտե՞ղ էիր», «Ու՞մ հետ էիր»: Նման հարցերը նորմալ կդառնան միայն այն դեպքում, երբ ձեր հարաբերությունը երկուստեք գիտակցված տեղափոխվի նոր հարթություն, և երկուսդ էլ զգաք, որ այդուհետ անբաժան զույգ եք:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network