Զիմբաբվեում ձերբակալվել է օլիմպիական ողջ հավաքականը
SPORTԶիմբաբվեի նախագահը հրամայել է կալանքի տակ վերցնել այն մարզիկներին, ովքեր Ռիո 2016 Օլիմպիական խաղերից վերադարձել են առանց մեդալների: Նախագահ Ռոբերտ Մուգաբեի խոսքերով՝ մարզիկները վատնել են պետական միջոցները և պետք է պատասխանատվություն կրեն: Հարկ է նշել, որ Զիմբաբվեի հավաքականում ամենաբարձր հորիզոնականը եղել է ութերորդը, այսինքն ողջ հավաքականը պետք է կալանավորվի:
-Մենք փողեր ենք ծախսել այդ առնետների վրա, ովքեր իրենց ատլետներ են կոչում: Եթե դուք ի վիճակի չէիք անգամ պղնձե կամ լատունե մեդալներ բերելու (4-րդ, 5-րդ հորիզոնականները), ինչպես մեր հարևան Բոտսվանան, ապա ինչու մեր փողերը ծախսելով գնացիք այդ Օլիմպիադային,- վրդովված ելույթ է ունեցել Մուգաբեն:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



