Համբարձման կղզու շրջանում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՕգոստոսի 29-ին Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում Համբարձման կղզուց հյուսիս 7.4 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 4:30-ին, երկրաշարժի էպիկենտրոնը Սուրբ Հեղինե կղզու Ջորջթաուն քաղաքից 964 կմ հյուսիս-արեւմուտք էր գտնվում: Օջախը 10 կմ խորության վրա էր:
Ցունամիի առաջացման հավանականության մասին օպերատիվ տեղեկություններ առայժմ չկան:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



