Մերկելն անժամանակ է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը
INTERNATIONAL NEWSԵվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 28-ին հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
«Հաշվի առնելով «Միսնկի» իրագործման ընթացքը, ցավոք, ոչ»,- ասել է Մերկելը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի եկել արդյոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ժամանակը:
Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի դեպքում սահմանափակումների վերացումը «կհայտնվի օրակարգում»: «Կարեւոր է աշխատել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Ժամանակը չի սպասում»,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



