8 անհավատալի շենքեր, որոնք դեռ կառուցվում են. լուսանկարներ
LIFEԿարող ենք վստահորեն ասել, որ այսօրվա ճարտարապետներն ուղղակի գերբնական մարդիկ են: Նրանք փորձում են մեզ ավելի ու ավելի մոտեցնել աստղերին: Այսօր մենք ձեզ կներկայացնենք նրանց մի քանի տպավորիչ աշխատանքները: Բոլոր այս շենքերն ապացուցում են, որ ապագան մոտ է, և այն ուղղակի հիասքանչ է: Միայն դրանց չափերը և շքեղությունը բավական են:
-
The Cobra Towers
Կոբրաների տեսքով այս՝ միմյանց փաթաթվող աշտարակները կառուցվելու է Քուվեյթում: Շինարարությունը պետք է սկսվեր 2008 թվականին, սակայն ծրագիրը դադարեցվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով: Գլխավոր հարցերից մեկն այն էր, թե ինչպես կարելի է սպիրալաձև վերելակներ կառուցել:
-
Kingdom Tower
Արքայական աշտարակը պատրաստ լինելուց հետո ավելի բարձր է լինելու, քան Բուրջ Խալիֆան, որն առայժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է: Այս աշտարակը կառուցվում է Սաուդյան Արաբիայում: Սա լինելու է առաջին կառույցը, որի բարձրությունը կիլոմետրի է հասնում: Այս շենքում լինելու են գրասենյակներ, շքեղ բնակարաններ, աստղադիտարան, հյուրանոց և իհարկե աշխարհի ամենաբարձր դիտակետը: Շինարարությունը սկսվել է անցած տարի և պատրաստ կլինի 2019 թվականին:
-
Shanghai Tower
121 հարկանոց այս կառույցի շինարարությունը սկսվել է 1993 թվականին, սակայն այն միայն 2015-ին է ավարտվել, չնայած, որ դեռ որոշ բաներ կիսատ են: Այնուամենայնիվ, երկու ռուս անվախների շնորհիվ աշտարակի գագաթից տպավորիչ տեսարանի լուսանկարները արդեն կարողացել են վայելել են միլիոնավոր մարդիկ:
-
Budai Pearl
Ամենամեծ մոլը և ամենաբարձր աշտարակը կառուցելիս մեկը որոշեց, որ կարելի է Դուբայում նաև կառուցել գոնե մեկ շքեղ կառույց, որը նման լինի սովորական բնակելի շենքի: Այս շենքը կարելի է անվանել «քաղաք քաղաքի մեջ», քանի որ այստեղ կան չորս աշտարակներ՝ միացված երկնային կամուրջով, և բացառիկ թատրոն, որը կարող է տեղավորել 1800 մարդու:
-
Agora Garden Tower
Այս աշտարակի կառուցումը պետք է ավարտվի այս տարի: Այս ոլորվող շենքը բառիս բուն իմաստով կանաչ է լինելու՝ բոլոր պատշգամբները այգիներ են ունենալու, և շենքն էներգիա ստանալու է արևից և վերամշակելու է անձրևաջուրը:
-
World One Tower
117 հարկանոց այս աշտարակը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը: Այն ունենալու է Georgio Armani-ի կողմից դիզայնավորբած 300 շքեղ բնակարաններ:
-
Արքա Աբդուլլայի նավթի ուսումնասիրության և հետազոտության կենտրոն
Սա կարող է լինել այս ցուցակի մեջ ամենացածր շենքրը, սակայն մնացած ամեն ինչով սա ոչ մի այլ կառույցի չի զիջում: Սաուդյան Արաբիայի այս կառույցը շատ նման է Ջեյմս Բոնդի գաղտնի որջին՝ ֆուտուրիստական դիզայնով և վեցանկյան տեսք ունեցող սենյակներով:
-
The Songjiang Hotel
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
Այս հյուրանոցը գտնվում է Չինաստանում և այն կառուցված է լինելու ժայռերի արանքում: Ջրվեժը թափվելու է հենց շենքի պատերի վրայով: Եթե ձանձրացել եք վերևի հարկերում տեսարանն ուսումնասիրելուց, կարող եք իջնել ներքևի հարկերը և ուսումնասիրել ջրային կյանքը: