Մայլի Սայրուսը ամուսնական մատանի է կրում (լուսանկարներ)
PHOTOԵրգչուհի Մայլի Սայրուսին և նրա սիրելի Լիամ Հեմսֆորթին տեսել են միասին ուրբաթ օրը: Սակայն այս ամենի մեջ ամենատարօրինակն այն էր, որ երգչուհին իր ձախ ձեռքի մատնեմատին կրում էր ադամանդներով պատված ամուսնական մատանի:
Մի քանի օր առաջ Մայլիի մատին ոչ մի մատնի չկար: Ավելին՝ Մայլին նույնիսկ չէր կրում Լիամի տված նշանդրեքի մատանին:
23-ամյա երգչուհին և 26-ամյա դերասանն այդպես էլ պաշտոնապես չեն հայտարեր իրենց նշանադրության մասին: Սակայն ամեն ինչ պարզից էլ պարզ էր, քանի որ այս տարվա հունվարից սկսած Մայլին անբաժան էր իր նշանադրության մատանուց:
Իսկ ուրբաթ օրը պապարացիների նկատած ամուսնական մատանու նման մատանին արդեն ստիպում է մեզ կասկածել, որ զույգը գաղտնի ամուսնացել է:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մայլին և Լիամը չեղյալ էին հայտարարել իրենց նշանդրեքը և հարսանիքը, որը պլանավորում էին այդ տարվա աշնանն անց կացնել:
Իսկ վերջերս Մայլին հետաձգել է իր և Լիամի Բորա-Բորայի մեղրամիսը:
Երգչուհին նաև մտափոխվել է իրենց՝ Ավստրալիայում անցկացվելիք ծովափային հարսանիքի պլաններում:
Հավանաբար այսպիսի քայլերով Մայլին և Լիամն ուղղակի ցանկանում են թաքցնել և չհայտարարել իրենց արդեն իսկ կայացած ամուսնությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: