Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Մանկապարտեզ, առաջին դասարան հաճախող երեխաների հետ միաժամանակ նաև պետք է ծնողները պատրաստ լինեն. հոգեբան

LIFE

Panorama.am-ը գրում է.

Սովորաբար մանկապարտեզ, առաջին դասարան հաճախող  բոլոր երեխաների համար այս փուլը համարվում է սթրեսային իրավիճակ, որովհետև երեխաների համար իրավիճակի, պայմանների, սոցիալական եսի փոփոխություն է տեղի ունենում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկական հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

«Երեխան առաջին անգամ կտրվում է իր տնից, հաճախում է մանկապարտեզ, չգիտի՝ ինչ է իրեն սպասում, իր համար անծանոթ են ընկերների խումբը, կարգ ու կանոնը, ռեժիմը: Այսինքն այն, ինչին սովորաբար երեխան սովոր է իր ընտանիքում, կարծես միանգամից փոփոխվում է: Շատ երեխաների մոտ սկսում է առաջանալ վախ՝ տարանջատման տագնապի տեսքով, այսինքն՝ «ես չեմ կարող բաժանվել իմ սեփական ծնողից»: Այդ բաժանումն իր համար հոգեբական ծանր ապրումներով է ուղեկցվում»,-ասաց հոգեբանը:

Ըստ նրա, որպես կանոն առաջին անգամ մանկապարտեզ հախաճող երեխայի դրսևորումներից մեկն այն է, որ «ես կմնամ մանկապարտեզում, ինձ այնտեղից վերցնող չի լինի». «Որքան էլ մայրը ճիշտ ժամանակին է այցելում, երեխային վերցնում, այնուամենայնիվ, այդ վախն ուղեկցվում է երեխայի հետ»:

Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ այստեղ շատ անելիքեր ունեն ծնողները, մանկապարտեզի անձնակազմը, նաև մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի անձնային առանձնահատկություն ունի երեխան:

Խոսելով առաջին դասարանցիների մասին, մասնագետն ասաց, որ հոգեբանության մեջ 6-7 տարեկանը համարվում է ճգնաժամային, քանի որ հենց դպրոց հախաճելը երեխայի համար ճգնաժամ է.   «Երեխայի սոցիալական ես-ը փոխվում է: Երեխան նախկին խաղացող երեխա կերպարից փոխակերպվում է աշակերտ երեխայի, որից սպասելիքներ ունեն դպրոցի անձնակազմը, ընտանիքի անդամները, նաև պետք է ինքնահաստատվի ընկերական շրջապատում: Եթե մինչ այդ երեխայի համար առաջատար գործունեությունը խաղն էր, խաղով էր ինքնադրսևորվում, հիմա դառնում է  ուսուցումը: Երեխան անվերջ խաղում էր, հիմա պետք է անվերջ սովորի: Սա արդեն երեխայի համա խնդիր է, նոր ռեժիմ է, նոր պահանջների բավարման ձև է: Մանկապարտեզում դաստիարկի հետ շփումն ավելի մտերմիկ է,  դպրոցում ուսուցիչը դառնում է հեղինակություն, որի պահանջները, հրահանգները պետք է երեխան ընդունի:  Նաև առաջանում է ուսումնական պլանի յուրացման խնդիր, արդյո՞ք մեր երեխան պատրաստ է սա ընկալելու»:

Ի՞նչ բան է հոգեբանական պատրաստվածությունը դպրոցական ուսուցմանը. «Հոգեբանական պատրաստվածության մեջ մտնում է  անձնային, կամային, ինտելեկտուալ պատրաստվածությունը:

Անձնային պատրաստվածությունն այն է, որ երեխան ուրախ տրամադրվածությամբ գնում է  դպրոց, քանի որ իր մեծ քույրը կամ եղբայրն արդեն հաճախում է դպրոց, ունի դրական ինֆորմացիա,  թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ երեխան սովորում է, սովորելով մտածում է:
Կամային պատրաստվածությունը հենց ինքը կամք ասվածն է, որը որպես կանոն սկսվում է  ձևավորվել 6 տարեկանի վերջում, կամքը,  որ երեխան նպատակը մինչև վերջ ի կատար ածի, կարողանա դիմանալ 45 րոպեն, մինչև դասն ավատվի, կարողանա, օրինակ, մասնիկները գրելու համար ժամանակ տրամադրի:
Այսօր ծնողները մեծ տեղ են տալիս ինտելեկտուալ պատրաստվածությանը՝ երեխաներին տանելով տարբեր խմբակներ, որպեսզի երեխաները շատ գիտելիք ունենան: Բայց կա մի շատ կարևոր գործոն՝ երեխաներ կան, ովքեր ինտելեկտուալ առումով պատրաստ են, շատ ինֆորմացի ունեն, բայց եթե երեխան չունի անձնային, կամային պատրաստվածություն, որպես այդպիսին ադապտացիայի գործընթացը կբարդանա: Կարևոր է, որ այս բոլոր գործոնները  երեխայի մոտ համահունչ  զարգացած լինեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future