Yerevan, 25.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ողջունում է Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Արտակ Զաքարյան

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը օգոստոսի 29-30-ը Աստանայում մասնակցում է «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, կոնֆերանսի շրջանակում Արտակ Զաքարյանը հանդես է եկել միջուկային անվտանգության խնդիրների շուրջ ելույթով:Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Պարոն նախագահ,

Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանին, արտաքին գործերի նախարարությանը եւ «Խորհրդարանականները հանուն միջուկային զենքի չտարածման» կազմակերպությանն այս կոնֆերանսի կազմակերպման համար: Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի միջազգային հանրության համատեղ ջանքերին` զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում:

Այս տարի Ղազախստանի Հանրապետությունը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունը, նշում են իրենց անկախության 25-րդ տարեդարձը: Ցանկանում եմ այս կապակցությամբ շնորհավորանքներս հղել Ղազախստանի Հանրապետությանը եւ ղազախ ժողովրդին ու ցանկանալ ամենայն բարիք:

Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` ես մեծապես կարեւորում եմ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում օրենսդրական եւ քաղաքական շրջանակի առկայությունը, ինչն անհրաժեշտ է միջազգային մեխանիզմների ու անվտանգության ապահովման համար` կոչված սահմանափակելու միջուկային զենքերի տարածումը` միջազգային արդյունավետ վերահսկողության ներքո: Այս կապակցությամբ ես կցանկանայի ընդգծել երկխոսության կարեւորությունը եւ գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ ցանցային համագործակցության ապահովումը` նպատակ ունենալով խթանել միջուկային զինաթափումը, չտարածումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը վերաբերող պայմանագրերի եւ կարգերի հանընդհանուր կիրառումը` դրանք դիտարկելով որպես գործիքային մեխանիզմներ` ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միավորել ջանքերը տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում` դրանց համապարփակ իմպլեմենտացման համար: Որպես այս մեխանիզմների աջակից` մենք մեծապես կիսում ենք միջուկային զենքից ազատ գոտիների հիմնման գաղափարը: Այս համատեստում Հայաստանի Հանրապետությունը ողջունել է Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը, ինչը պարունակում է կոնկրետ դրույթներ, որոնք ամրապնդում են չտարածմանն ուղղված տարածաշրջանային եւ միջազգային ջանքերը:

Այսօր միջազգային հանրությունը բախվում է աննախադեպ գլոբալ մարտահրավերների եւ բնական աղետների, ինչպես նաեւ բազմաբնույթ ահաբեկչական կազմակերպությունների շարունակական սպառնալիքների: Այնուամենայնիվ, տարածումը եւ միջուկային զենքի հնարավոր կիրառումը շարունակում են մնալ այն հիմնական մարտահրավերները, որոնց դեմ պետությունները շարունակում են պայքարել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` ամրապնդելու առկա ազգային եւ վերազգային իրավական եւ քաղաքական պարտադիր գործիքները` նպատակ ունենալով կանխել ահաբեկչական կամ այլ հանցավոր խմբավորումների կողմից զանգվածային ոչնչնացման զենքերի ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետությունը կողմ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարի գործում առկա հիմնական պայմանագրերի, ինչպիսիք են «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին», «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիաները, «Միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Հավատարմությունը եւ հանձնառությունը այս մեխանիզմներին ստեղծում են անհրաժեշտ հիմքեր ահաբեկչության դեմ պայքարի գործում, ներառյալ պայքարն ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգավոր նյութերի ձեռքբերման վտանգի դեմ: Այս ամենին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային մակարդակում միջուկային անվտանգության ամրապնդման համար իմպլեմենտացրել է օրենսդրական եւ վարչական միջոցների մի ամբողջություն: Դրանք ներառում են փոփոխություններ կառավարության որոումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի ներմուծման եւ արտահանման դեպքում լիցենզավորման ընթացակարգերի սահմանմանը, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պահպանության կանոններին, Հայաստանի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգին եւ միջուկային նյութերին: Այս փաստաթղթերը նախատեսված են դյուրացնելու ..Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին,, կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիան եւ դրա փոփոխությունները, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2013 թվականին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում նաեւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը: Հայատանի Ազգային գործողությունների 2015-2020 թթ. պլանը մշակվել եւ ընդունվել է 2015 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` 1540 բանաձեւի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի աջակցությամբ: 2015 թվականի մարտ ամսին այն ներկայացվել է 1540 բանաձեւի հանձնաժողովին: Այս դիադիկ փաստաթուղթը հաշվի է առնում եւ առանձնացնում կնկրետ քայլեր` սկսած արդեն իսկ իմպլեմենտացված ազգային միջոցների վերանայումից մինչեւ ընթացիկ եւ նախատեսված գործողությունների կոորդինացում: Դրանք ընդգծում են Հայաստանի գործողությունները եւ օրենսդրական կարգավորումները միջուկային, քիմիական եւ կենսաբանական ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության եւ սահմանային անվտանգության խնդիրները: Առանձնակի ուշադրություն է հատկացված բազմակողմ եւ երկկողմ համագործակցությանը:

Միջուկային էներգիայի խնդիրների շուրջ ՀՀ-ն կանոնավոր կերպով եւ սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Տեղում իրականացված բազմաթիվ վերահսկողական եւ գնահատման առաքելությունները վերահաստատել են ՀՀ հանձնառությունն ստանձնած միջազգային պարտականություններին, ինչպես նաեւ բաց լինելն ու թափանցիկության բարձր մակարդակը: Չի արձանագրվել եւ ոչ մի անհամապատասխանություն կամ շեղում միջազգային պայմանագրերի առաջադրած պահանջներից: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ միջազգային գործըներների հետ հիմնավոր խորհրդակցությունների անցկացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ: Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները դրա անվտանգության ու ապահովության պահպանման համար:

Հարգելի գործընկերներ,

ոչ մի պետություն միայնակ չէ միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու իր գործում: «Գլոբալ զրո» կոչված վերջնանպատակը հնարավոր է միայն բոլոր պետությունների համագործակցության եւ հանձնառության դեպքում:

Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը ժամանակակից, առավել հզոր եւ ավերիչ միջուկային զենքերի դեմ պայքարի գործում` ի նպաստ աշխարհի խաղաղության:

Մեկ անգամ եւս երախտիքիս խոսքն են հղում կոնֆերանսի կազմակերպիչներին:

Շնորհակալություն ուշադրության համար»: 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes