«Արարատ»-ը խզել է պայմանագիրը Սերգեյ Ավագիմյանի հետ
SPORTԵրևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
27-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեսյանի հետ լարված հարաբերությունների մասին և նշել, որ վերջինս իրեն թույլ չի տալիս մասնակցել մարզումներին և սպառնացել է նրա հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:
Ավագիմյանը, ով նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, «Արարատ»-ի կազմը համալրել էր հունվարին` Իրկուտսկի «Բայկալ»-ից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



