Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունները երաշխավորել են Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման անվտանգությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն:
«Թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացվում են, թռիչքների սահմանափակումները հանվում են: Թուրքական իշխանությունների կողմից տրվել են Թուրքիա-Ռուսաստան հանդիպման անվտանգության բոլոր երաշխիքները: Անձամբ ես նույնպես ծրագրում են այցելել այդ խաղին: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուտկոն:
Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 31-ին` Անթալիայում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



