Լիտվայի ԱԳ նախարարը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները վերացնելու դեմ
INTERNATIONAL NEWSԵվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
Նախորդ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ պատժամիջոցները ոչինչ չեն տվել այն ոլորտներում, որոնց վրա պետք է ազդեին: Նա ընդգծել էր, որ պատժամիջոցները վնաս են հասցնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին:
«Եթե մենք ընդհանրապես ոչնչի չենք հասել, ապա պետք է ավելի խստացվեն պատժամիջոցները: Դա ինձ մոտ անհապաղ արձագանք է` ի պատասխան նման մեկնաբանությունների»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կիրառում է 2014 թվականից` Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



