«Մարսել»-ը հայտարարել է ակումբն ամերիկացիներին վաճառելու մասին
SPORTԱմերիկացի գործարար Ֆրենկ Մաքքորտը բանակցություններ է վարում ֆրանսիական «Մարսել»-ը գնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սպորտ-էքսպրես»-ը, այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավարությունը պաշտոնական կայքի միջոցով: 63-ամյա ամերիկացին, ով մինչ այդ ղեկավարում էր բեյսբոլի «ԼոÕ ½-Անջելես Դոջերս» ակումբը, դարձել է «Մարսել»-ը գնելու միակ հավակնորդը և մինչ տարեվերջ գործարքը պետք է տեղի ունենա: Դրա մանրամասները չեն հրապարակվում:
Մաքքորտն արդեն հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ, որպեսզի ներկայացնի ակումբը ֆրանսիական ֆուտբոլի բարձունք վերադարձնելու ծրագիրը:
«Մարսել»-ում է հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



