10 ֆիլմ, որոնք սիրահար զույգերը պետք է դիտեն
LIFE1. Հիշողության օրագիր
Շատ գեղեցիկ ու ռոմանտիկ պատմություն է՝ հավերժական սիրո մասին: Սեր, որ բազմաթիվ փորձությունների միջով է անցնում:
2. Միսթր և Միսիս Սմիթները
Այս ֆիլմը երևի թե բոլորին է հայտնի: Եթե չեք դիտել, ապա անպայման դիտեք, հրաշալի ֆիլմ է!
3. Մեծ ամուսնություն
Հարսանեկան հիանալի կոմեդիա է: Ընտանիք կազմող զույգերին խորհուրդ է տրվում անպայման դիտել այն:
4. Քաղցր նոյեմբեր
Դեռ 1968-ից այս ֆիլմը էկրաններին էր: Հերման Ռաուչերի պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմը ռոմանտիկ պատմություն է, հուզիչ ու անգամ հասցնում է արտասվելու աստիճանի:
5. Ընտանիքի անդամը
Հետաքրքիր պատմություն է, որի գլխավոր հերոսը՝ Ջեք Կեմբելը, բաժանվում է իր սիրուց և մեկնում է Լոնդոն, որտեղ մեծ բիզնեսմեն է դառնում: Սակայն մի օր լավ օրերը ավարտվում են: Շատ չմանրամասնենք, անպայման դիտեք:
6. Կյանքն ինչպես որ կա
Հոլիի և Էրիկի առաջին հանդիպումը սարսափելի վատն էր: Նրանք ոչնչով միմյանց նման չէին, սակայն հետագայում նրանց մեծ սիրով կապեց Կրիստինան՝ նրանց ընդհանուր ընկերոջ դուստրը: Իսկ հետո պատմությունը շատ հետաքրքիր ու ռոմանտիկ է, դիտեք!
7. Քոնը, իմը և մերը
Ֆրենկ Բրեդսլին կնոջ մահից հետո տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հանդիպում է իր նոր սիրուն դիզայներ Հելեն Նորթին: Սեր առաջին հայացքից և ամուսնություն, բայց մի խնդիր կար, տղայի 8 երեխաները առաջին ամուսնությունից ![]()
8. Պատմություն մեր մասին
Ֆիլմն ամուր ու երկար սիրո մասին է: Խորհուրդ է տրվում անպայման դիտել այս գեղեցիկ պատմությունը:
9. Հայելին 2 դեմք ունի
Երկու պրոֆեսսորներ ծանոթանում են աղջիկների հետ՝ թերթի ծանոթությունների բաժնի միջոցով: Նրանք ամուսնանում են, բայց սեր չկա: Մի խոսքով, հետաքրքիր պատմություն է . . .
10. Երբ տղամարդը սիրում է կնոջը
Նրանք իդեալական ընտանիք էին: Նրանք միմյանց շատ լավ ճանաչում էին և սիրով ապրում էին, բայց հանկարծ բացահայտվում է, որ կինը կախվածություն ունի ալկոհոլից: Շարունակությունը ֆիլմում ![]()













