Ջոն Լենոնին սպանողին 9-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել
SOCIETYԱՄՆ պայմանական-վաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է New York Daily News-ը:
Մարկ Դևիդ Չեմպենն արդեն 9-րդ անգամ է խնդրում պայմանական ազատ արձակելու համար և ամեն անգամ մերժում ստանում:
Հաջորդ անգամ 61-ամյա Չեմպենը կկարողանա ազատ արձակելու դիմում ներկայացնել միայն երկու տարի անց:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին հանցագործն ութ անգամ կրակել էր աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի վրա, երբ վերջինս կնոջ` Յոկո Օնոյի հետ վերադառնալիս է եղել Hit Factory երաժշտական ստուդիայից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



