Թուրքական հրետանին Քիլիսի ռմբակոծումից հետո կրակ է բացել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում, որտեղից ռմբակոծման էր ենթարկվել թուրքական հարավարևելյան Քիլիս քաղաքը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին այսօր ավելի վաղ Քիլիսի ռմբահարման մասին: Ռմբակոծությունն իրականացվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանից: Քաղաքի ուղղությամբ 3 արկ է արձակվել, որոնցից մեկը պայթել է փողոցում, մյուս երկուսը` անապատում: Չորս մարդ վիրավորվել է:
Նախկինում Քիլիսը բազմիցս հրթիռակոծման է ենթարկվել Սիրիայի սահմանամերձ շրջաններից, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստները:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



