Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ծակոտիներից ազատվելն այսքան հեշտ դեռ երբեք չէր եղել

LIFE

168.am-ը գրում է.

Մաշկը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին աշխարհի վնասակար ազդեցությունից, մաշկի շնորհիվ ներս չեն թափանցում ինֆեկցիաներ և քրտինքի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս ոչ պետքական նյութերը: Այս գործընթացների կատարման համար մեծ նշանակություն ունեն ծակոտիները: Օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կանոնավոր աշխատանքը առանց ծակոտիների անհնար կլիներ:

Այն, որ ծակոտիները կարևոր դեր են խաղում մեր առողջության համար՝ անվիճելի փաստ է, սակայն լայնացած ծակոտիներն էսթեթիկայի տեսակետից տգեղ են:

Ինչո՞ւ են առաջանում լայնացված ծակոտիներ

Առաջին հերթին ծակոտիներն առաջանում են դեմքի մաշկի պակաս խնամքի դեպքում: Շատ հաճախ լայնացված ծակոտիներն առաջանում են ճարպոտ մաշկ ունեցողների մոտ՝ հիմնականում քթի, ճակատի և կզակի շրջանում: Այս խնդիրը երբեմն ահանգստացնում է նաև չոր մաշկ ունեցողներին:

Ծակոտիների լայնացման պատճառներից մեկը անդրոգեն հորմոնի դիսբալանսն է, որը տեղի է ունենում տարիքի հետ կամ փոխանցվում է ժառանգաբար:

Անդրոգեն հորմոնի ոչ ճիշտ մակարդակը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, որի հետևանքով էլ մաշկի վրա ձևավորվում է լրացուցիչ ճարպ:

Ճարպագեղձերը, որոնք կազմում են ծակոտիների անբաժան մասը, ճարպի առաջացման հետևանքով լայնանում են: Ծակոտիների վիճակի վատթարացման հետևանք են համարվում սթրեսը, ոչ ճիշտ սննդակարգը, աղտոտված օդը և կենսակերպը, որոշ սննդամթերքներ՝ կաթնային շոկոլադը, սուրճը, կծու մթերքները, քաղցր ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքով լոսյոնները, բշտիկները սեղմելը, արևը և այլն:

Գոյություն ունեն միջոցներ, որոնք թույլ կտան ազատվել լայնացած ծակոտիներից կամ դրանք նեղացնել:

Դեմքի սկրաբ

Դեմքի ավելորդ ճարպից կօգնի ազատվել սկրաբը: Ամենօրյա սկրաբի օգտագործումը կնպաստի ծակոտիների մաքրվելուն, ճարպի հեռացմանը, որն էլ իր հերթին թույլ չի տա բշտիկների առաջացմանը:

Սկրաբ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն պարունակի վիտամին С կամ վիտամինը А: Վիտամիններ А և С պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կօգնեն ոչ միայն հեռացնել մաշկի աղտոտվածությունը և ճարպը այլը կնպաստեն կոլագենի և էլաստինի ձևավորմանը: Շատ սկարբենրի հիմքում կա շաքար, որը  մերսման հետևանքով մաշկից հեռացնում է մահացա բջիջները:

Մաշկի մշտական խնամք

Ձեզ համար սովորույթ դարձրեք ամեն օր հոգ տանել դեմքի մաշկի մասին: Դեմքը լվանալու համար ընտրեք այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են վիտամին С կամ А, որոնք կօգնեն լայնացված ծակոտիները նեղացնել: Շաբաթը մեկ անգամ օգտագործեք ծակոտիները նեղացնող դիմակ, որից հետո դեմքին քսեք փափկեցնող քսուք:

Տնային միջոցներ

Մաշկի ծակոտիների նեղացնելուն կօգնի հետևյալ պարզ միջոցը.

Թասի մեջ լցրեք տաք ջուր, ջրի մեջ ավելացրեք կիտրոնի, անանուխի կամ երիցուկի եթերային յուղեր: Կռացեք թասի վրա և ծածկեք գլխի վերևի հատվածը սրբիչով՝ այնպես, որ գոլորշին բարձրանա դեմքի ուղղությամբ: Մնացեք այդ դիրքում 3 րոպե և ծակոտիները կբացվեն: Դեմքը  լոսյոնով սրբեք և ծակոտիները արդեն մաքրված կլինեն: Եթե այս մեթոդը ճիշտ կիրառեք, ապա ծակոտիները կմաքրվեն և նկատելիորեն կնեղանան: Մաքրված ծակոտիների արագ նեղանալուն կօգնի ատամի մածուկը, որը պետք է բարակ շերտով քսել դեմքին:

Ինչպիսի կոսմետիկ միջոցներ կիրառել

Միշտ ուշադրություն դարձրեք ձեր օգտագործած կոսմետիկայի բաղադրությանը: Ալկոհոլը, թթուները և պերօքսիդը վտանգավոր նյութեր են, որոնք լայնացնում են ծակոտիներ, իսկ երբ լայնանում են ծակոտիները, ապա ավելի շատ օտար ծագման նյութեր և աղտոտություններ են թափանցում ներս: Օգտագործեք հիպոալերգիկ կոսմետիկա, որը պարունակում է հանքանյութեր:

Լայնացված ծակոտիները կարելի է ծածկել օտար աչքերից հիմքով կամ դիմափոշիով, սակայն տուն գալուն պես՝ արագ հեռացրեք մաշկից բոլոր կոսմետիկական միջոցները:

Ձուկը նպաստում է մաշկի երիտասարդացմանը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձկան դիետան օգնում է կանանց մնալ ոչ միայն առողջ, այլև գեղեցիկ:

Արդյունավետ միջոցներ

dimak (1)Մի շարք տնային միջոցներ շատ արդյունավետ են լայնացված ծակոտիները նեղացնելու համար: Կարագը և աղը խառնեք իրար և ստացված խյուսը քսեք լայնացված ծակոտիներին: Մեկ այլ միջոց  է նաև ձիթայուղը, որը չի խցանում ծակոտիները, լավ մաքրում է դեմքի մաշկը: Մեկ ճաշի գդալ ձիթայուղով շրջանաձև շարժումներով մերսեք դեմքի մաշկը և 3 րոպե անց դեմքին դրեք տաք ջրում թրջած սրբիչ: Երբ սրբիչը կսառչի, հանեք այն և դեմքին մնացած ձիթայուղը մաքրեք բամբակով:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board