Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն ուղարկելու ի նշան բողոքի .«Հայկական ժամանակ»
SOCIETY«Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։
«Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև Է, մենք երբ ճանապարհ Էինք փակել, վարչապետն ասում Էր՝ ինչո՞ւ եք փակել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, ասում ենք՝ իսկ ինչի՞ համար ենք փակել, դրա պատճառը չե՞ք իմանում, սուս Է անում։ Եթե այսպես խոստումներով գնաց, մեր երկիրը քանդվելու Է»,– մեր զրույցում ասաց Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը»,–գրում է թերթը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



