Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են .«Իրավունք»
CULTURE«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի մի շարք ֆակուլտետների վարձավճարներ թանկացել են։ Մասնավորապես, եթե նախորդ տարի ԵՊՀ-ի «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը 400 հազար Էր, ապա այս տարվանից դարձել Է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ։ «Իրավագիտություն» բաժնի վարձավճարը միանգամից բարձրացել Է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։ Վարձավճարների թանկացումից հետ չեն մնացել նաև Ագրարային համալսարանը և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մասնավորապես, եթե «Բուժական գործ» բաժնում սովորելու համար նախորդ տարի ուսանողները վճարում Էին 800 հազար, ապա այս տարի ընդունվողների վարձավճարը կկազմի 1 մլն. դրամ»,–գրում է թերթը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



