Գոլս շատ գեղեցիկ ստացվեց. Հենրիխ Մխիթարյան
SPORTՀայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի «Բորուսիա» - «Օդդ» (7:2) խաղը, որում դարձել է մեկ անչափ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Իմ գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Չնայած Դոնեցկում ինձ հաջողվել է մի քանի ոչ պակաս գեղեցիկ գոլեր: Շատ ուրախ եմ, որ 7 խաղում խփել եմ 8 գոլ: Սակայն դրա համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս: Նրանք են դրանում ինձ օգնել:Ողջ թիմն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում: Սակայն այս խաղից հետո պետք է սխալ թույլ տանք, չգնահատելով «Հերտա»-ին, ում հետ պետք է խաղանք առաջիկա կիրակի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով bvb09fans.ru-ն, ասել է Մխիթարյանը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



