Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Իսկական ջենթլմենների 25 կանոնները

LIFE

Վերջին հարյուրամյակի ընթացքում էթիկայի կանոնները բավականին փոխվել են և այսօր մենք ձեզ հետ կկսիվենք ամենագլխավոր կանոններով, որոնք ցանկացած ջենթլմեն անգիր գիտի:

Այս կանոններն առաջին անգամ հրատարակվել են 1875 թվականին «Էթիկայի կանոնների ուղեցույց ջենթլմենների համար» գրքում:

Եկեք բոլորս քաղաքավարի լինենք և հետևենք հետևյալ կանոններին.

  1. Անքաղաքավարության գագաթնակետն այն է, երբ զրույցի ժամանակ ձեր զրուցակցի վրա ուշադրություն դարձնելու փոխարեն նայում եք ձեր ժամացույցին, ծխախոտին կամ էլ նոթատետրին: Եթե նույնիսկ ձանձրանում եք, ցույց մի տվեք դա:

  2. Երբեք մի’ ընդհատեք խոսակցին: Երբեմն նույնիսկ խոսելու ընթացքում պարզաբանում պահանջելը կարող է անքաղաքավարի թվալ:

  3. Մի’ փորձեք ձեր տեսակետն առաջ տանել ձայնը բարձրացնելով, հանդուգն պահվածքով կամ էլ ուղղակի լռելով: Փորձեք միշտ նուրբ և համեստ լինել:

  4. Երբեք մի՛ խոսեք ձեր անձնական բիզնեսի կամ մասնագիտության մասին, եթե ձեզ չեն հարցնում:

  5. Կրթված և խելացի ջենթլմենը միշտ զուսպ է: Նույնիսկ եթե նա իրեն ավելի բարձր է համարում տվյալ իրավիճակի համար, նա միևնույն է երբեք ցույց չի տալիս դա: Նա չի խոսի այն թեմայից, որին իր զրուցակիցը չի տիրապետում: Ջենթլմենի ասած ցանկացած նախադասությունը լի է զսպվածությամբ և դիմացինի կարծիքի հանդեպ հարգանքով:

  6. Բացի ճիշտ խոսակից լինելը կարևոր է նաև լավ ունկնդիր լինելը: Լսողության կարողություն ունենալը լավ հասարակությանը պատկանելու նշան է: Այս հմտությունն օգնում է ձեզ դառնալ լավ զրուցակից:

  7. Երբեք մի՛ լսեք այն խոսկցությունը, որը դուք չպետք է լսեք:

  8. Միշտ փորձեք համառոտ լինել: Խուսափեք երկարաշունչ և ոչ պատշաճ մեկնաբանություններ տալուց:

  9. Շողոքորթությունն ընունելով՝ դուք ընդունում եք ձեր հիմարությունն ու մեծամտությունը:

  10. Նույնիսկ եթե վստահ եք, որ ձեր զրուցակիցը սխալ է, փորձեք հանգիստ մնալ և ձեր կարծիքը արտահայտել՝ առանց խոսակցությունը անձնական դարձնելու:

  11. Քաղաքական հայացքներ ունենալը լավ է, սակայն դա ամենուրեք ցույց մի՛ տվեք: Ոչ մի դեպքում մի ստիպեք մարդկանց համաձայնվել ձեզ հետ: ուղղակի լսեք նրանց, ում կարծիքները չեն համապատասխանում ձեր կարծիքին և փորձեք հանգիստ մնալ: Կարող եք թույլ տալ ձեր զրուցակցին կարծել, որ դուք վատ քաղաքական գործիչ եք, սակայն միևնույն ժամանակ երբեք նրան թույլ մի տվեք կասկածի տակ դնել այն փաստը, որ դուք ջենտլմեն եք:

  12. Մի՛ համեմատեք ձեր ընկերներին: Մի փորձեք նրանցից մեկին ավելի բարձր դասել, իսկ մյուսին իջեցնել:

  13. Հեռու մնացեք այն թեմաներից, որոնք կարող են վշտացնել այդ քննարկմանը մասնակցող մարդկանց: Ջենթլմենները երբեք չեն զրպարտում և զրպարտանքներ չեն լսում:

  14. Նույնիսկ իմաստուն մարդու հետ զրույցը կարող է ձանձրալի դառնալ, եթե նա ողջ ըննթացքում փորձում է ուշադրության կենտրոնում լինել:

  15. Խուսափեք անընդհատ մեջբերումներ և ցիտատներ բերելուց: Դրանք կարող են զրույցին հետաքրքիր հավելում տալ, սակայն երբ դրանք հաճախակի բնույթ են կրում, դառնում են հոգնեցուցիչ և անհամ:

  16. Մանրախնդիր մի՛ եղեք: Դա ոչ թե ինտելեկտի, այլ հիմարության նշան է:

  17. Լավ տիրապետեք ձեր մայրենի լեզվին, սակայն այն ձևական և ցուցադրական մի՛ դարձրեք:

  18. Մի՛ ուղղեք ուրիշների սխալները: Ուրիշների սխալները մատնանշելը անդաստիարակության նշան է:

  19. Եթե դուք ձեր գործի մասնագետն եք կամ գիտնական եք, մի՛ խոսեք տեխնիկական տերմիններով: Մարդիկ ձեզ չեն հասկանա և դուք անտակտ կերևաք: Այնուամենայնիվ, եթե պատահաբար բարդ տերմին եք օգտագործում, մի՛ բացատրեք այն: Ոչ ոք ձեզ շնորհակալություն չի հայտնի իրենց անտեղյակությունն ի ցույց դնելու համար:

  20. Գլուխ մի՛ գովեք: Մի՛ խոսեք ձեր հարստության, կապերի կամ այլ ռեսուրսների մասին:

  21. Մի՛ փորձեք շատ լուրջ և կարևոր մարդ ձևանալ: Փորձեք վարվել այն հասարակության կանոններով, որտեղ որ գտնվում եք, եթե դա չի հակասում ջենթլմենների կանոններին:

  22. Եթե զգում եք, որ խոսակցության ընթացքում զայրանում եք, կա՛մ փոխեք թեման, կա՛մ էլ լռեք:

  23. Խուսափեք շատ անձնական թեմաներից:

  24. Թեև ճանապարհորդելը ընդլայնում է մարդու մտահորիզոնը, զրուցելիս անընդհատ մի՛ կրկնեք «Երբ ես Փարիզում էի», «Իտալիայում նման հագուստ չեն կրում» և նման այլ արտահայտություններ:

  25. Մի՛ բամբասեք: Կանանց բամբասանքը իհարկե նողկալի է, սակայն տղամարդկանց բամբասելը ուղղակի անընդունելի է:

    Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board