Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչպես «Փոքրիկ ղարաբաղցի» քաղաքականացված երգը հայտնվեց ապաքաղաքականացված «Մանկական նոր ալիք 2016»-ի բեմում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Օգոստոսի 11-13-ը Ղրիրմում կայացած «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին Հայաստանը ներկայացրած փոքրիկ ղարաբաղցի,  8-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը) գրավել է 2-րդ տեղը՝ կիսելով այն Մալթայի մասնակցի հետ: Մրցութային երկու օրերի ընթացքում 176 հնարավորից 152 միավոր հավաքած մեր պատվիրակն ամենակրտսերն էր մրցույթի մասնակիցների մեջ, ով միանգամից գրավեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հանձնախմբի անդամների համակրանքը:

Մրցութային առաջին օրը Միշան փայլուն ներկայացրեց «Փոքրիկ ղարաբաղցի» երգն ու այդ պահից նրան սկսեցին կոչել «Мальчик из Карабаха»: Ղրիմից Միշան  վերադարձել է ոչ միայն «Նոր ալիքի» արծաթե մրցանակով ու պատվոգրով, այլ նաև բազմաթիվ համերգների ու մրցույթների մասնակցության  առաջարկներով:

Ինչպե՞ս անցավ մրցույթը, ինչպե՞ս ստացվեց, որ ապաքաղաքականացված մանկական այս մրցույթում  լուրջ քաղաքական ենթատեքստով «Փոքրիկ ղարաբաղցի» երգը մինչև երզափակիչ հասավ, ու ի՞նչ եղավ, երբ Հայաստանի դրոշի հետ մեկտեղ Միշան բեմի վրա նաև Արցախի դրոշը ծածանեց. հարցերի շուրջ BlogNews-ը զրուցեց Միշայի պրոդյուսեր և ուսուցիչ Լիրա Քոչարյանի հետ.

-Միշայի կյանքում սա առաջին ամենամեծ ու լուրջ մրցույթն էր, առաջինն  ու ամենաբարդը: Սակայն Միշան ոչ միայն հաղթահարեց մեծ մարզադաշտում բազմահազար հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու լարվածությունը , այլ նաև միանգամից դարձավ մրցույթի ամենասիրելին:

-Ամենակարևոր հարցը. Ինչպե՞ս կարողացաք «Փոքրիկ ղարաբաղցի» երգը հասցնել մինչև եզրափակիչ: Մտավախություն չկա՞ր, որ այն ցանկացած պահի կարող է հանվել երգացանկից, քանի որ քաղաքական մեսիջ է կրում իր մեջ.

- Անկեղծ ասած, երբ արդեն մեկնում էինք մրցույթի եզրափակչին,  կար մտավախություն,  որ «Փոքրիկ ղարաբաղցին» որպես մրցութային երգ կհանվի մեզ համար պարզ պատճառներով: Անգամ այլընտրանքային տարբերակ էինք պատրաստել, «System of a down»-ի «lonely day» երգի «cover»-ը: Սակայն ոչ մի խնդիր չառաջացավ: Երգն անցավ մինչև եզրափակիչ:

-Իսկ մրցույթի կազմակերպիչներն ու ժյուրին տեղյա՞կ էին երգի բովանդակությանը.

-Դե իհարկե, նման մրցույթներում մանրակրկիտ ուսումնասիրվում են բոլոր երգերի տեքստերը: Մեր երգն էլ էր թարգմանվել, ու անգամ Միշային դիմելիս Ռևզինը ասում էր. «Ну давай, еще непризнанный ты наш»: Իսկ ահա երգի տեսահոլովակը մենք շատ խնամքով թաքցրել էինք, որովհետև ողջ տեսահոլովակի քաղաքական ենթատեքստը ակնհայտ արտահայտված է այդ աշխատանքի մեջ:))

-Ղրիմում ամենուր Արցախի դրոշով էիք շրջում: Դրոշի հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն...

-Բացարձակ.  ասեմ ավելին, այդ մրցույթում կարծես օրինաչափ էր Հայաստանն ու Արցախը դիտարկել որպես մեկ միասնական պետություն: Այսինքն,  ոչ մեկի կողմից ոչ մի նկատողության չարժանացավ այն փաստը, որ բեմի վրա Հայաստանի դրոշի հետ մեկնետ նաև Արցախի դրոշն էր Միշայի ձեռքին:

-Սովորաբար նման դեպքերում աղմուկը առաջանում է միայն մեր հարևան պետության բարձրացրած դժգոհությունից հետո: Այս անգամ նրան լու՞ռ էին.

-Լուռ էին, հավանաբար չէին ֆիքսվել մրցույթի վրա, որովհետև իրենք մասնակից չունեին:  Սակայն երբ մրցութային ելույթները եթեր հեռարձակվեն, գրեթե համոզված եմ, որ վայնասուն կբարձրացնեն: Առհասարակ՝  «Արցախի ձայներ»-ի ցանկացած քայլը, լինի դա նոր տեսահոլովակ կամ  խմբի անդամների միջազգային ելույթ, ադրբեջանական կողմի համար միշտ ցավոտ է լինում: Հավանաբար նրանք լավ են գիտակցում, որ այսկերպ աշխարհին մատնացույց է արվում Արցախի տեղը: Վերջիվերջո երկրի դրոշն է բարձրացվում ու Արցախի ձայնն է հնչում: Իսկ հանդիսատեսն այս երգն իսկապես սիրեց: Երգում էին, ձայնակցում... կարծում եմ հենց սա էլ իսկական հաղթանակն է:

-Նշեցիք, որ մրցութային առաջին օրվա երգի հետ հաջողվեց խուսափել խոչընդոտներից, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ երկրորդ օրվա երգը հանձնախումբը պահանջեց փոխել.

-Անկեղծ ասած ինձ համար դա, այսպես ասած, թեթև շոկ էր: Բանը նրանումն է, որ մենք այդ երգի հետ կապված ոչ մի կասկած չունեինք, մտքներովս անգամ չէր անցել, որ հնարավոր է՝ երգը հանվի: Միշան մրցութային երկրորդ օրը պիտի կատարեր  «Jackson 5»-ի  «I want you back» երգը: Երեխայի մոտ այս կատարումը հրաշալի էր ստացվում, արդեն քանի ամիս աշխատել էինք այս երգի վրա, ամեն նոտան, ժեստը, շարժումը մշակված ու դրված էր մանրամասնությամբ: Ելույթն իսկական ֆուրոր կլիներ, բայց, հանձնաժողովը որոշեց, որ «I want you back» -ը պետք է փոխարինվի «Uptown funck» երգով: Դուք պատկերացնու՞մ եք ինչպես ենք մենք պատրաստվել այդ ելույթին: Պայմաններ չկային, ստուդիա, դահլիճ, բեմ չկար նոր ելույթ բեմադրելու և երեխայի հետ աշխատելու համար: Միջանցքներում, լողափին, հյուրանոցային համարներում ենք երեք օրվա ընթացքում պատրաստվել մեր ելույթին, ու անկեղծ ասած, ես Միշայից իսկապես շատ գոհ եմ: Նա հրաշալի կերպով հաղթահարեց այս փորձությունը:

-Ինչպես դիմավորեիցին Միշային Հայստանում և Արցախում.

-Հրաշալի, ինչպես որ հաղթողներին են դիմավորում: Բոլորին էլ պարզ էր, որ Միշան ակնհայտ ֆավորիտ էր այդ մրցույթում:  Երկու փայլուն ելույթ, հանդիսատեսի ու հանձնախմբի համակրանք: Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ մի  քանի միլիոն մարդ էլ տեղեկացավ, որ Արցախն ու Հայաստանը մեկ միասնություն են: Կարծում եմ սա ամենակարևորն է:

-Սովորաբար «Մանկական նոր ալիքը» ուղիղ ճանապարհ է հարթում դեպի «Մանկական եվրատեսիլ»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Միշան նաև Եվրատեսիլին կփորձի մասնակցել.

-Այս տարի՝ ոչ: Միշայի տարիքը դեռ թույլ չի տալիս նրան Եվրատեսիլին  մասնակցել: Իսկ հաջորդ տարի՝ հավանաբար: Այս ժամանակահատվածը շատ լավ հնարավորություն է ինչպես հարկն է պատրաստվել ու կրկնել մեր 2010թ.-ի հաղթանակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-13-ը Ղրիրմում կայացած «Մանկական նոր ալիք 2016» մրցույթը ուղիղ հեռարձակում չի ունեցել: Մրցույթի տեսագրված տարբերակը Ռուսական հեռուստաալիքներից մեկով արդեն հեռարձակվում է, իսկ մոտ ապագայում նաև Հայաստանի  Հանրային հեռուստատեսությունը կցուցադրի այն: Նշենք նաև , որ «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին Հայաստանը ներկայացրած  8-ամյա Միշան երաժիշտների ընտանիքից է, հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը երաժշտություն է դասավանդում մանկապարտեզում: Տղան հաճախում է Ստեփանակերտի թիվ 3 հիմնական դպրոցը, ընտանիքում ամենակրտսերն է. ունի քույր եւ եղբայր, հաճախում է նաեւ ջութակի դասերի, երաժշտական ունակությունները կատարելագործվել են «Արցախի ձայներ»-ի շրջանակում, որտեղ սովորում ու շփվում է իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ: 

 
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board