Սպիտակ շորտով Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ ռոմանտիկ ընթրիքի շտապելիս
PHOTOԱրդեն մի քանի օր է Քիմ Քարդաշյանը ոտքի է հանել Նյու Յորքի բոլոր պապարացիներին։ Սկզբում Քիմը Քանյե Ուեսթի հետ ուղղակի փայլեցին MTV Video Music Awards 2016-ի ժամանակ։ Հաջորդ օրն առավոտյան աստղային զույգը երեխաների հետ դուրս էին եկել գնումներ կատարելու։
Իսկ երեկոյան 35-ամյա հայուհին եւ 39-ամյա ռեփերը որոշել են գնալ ռոմանտիկ ընթրիքի։
Եվ եթե առավոտյան գնումներ կատարելիս Քիմը ներկայացել էր սեւ կիսաշրջազգեստով եւ լայն շապիկով, ապա երեկոյան հայտնվել է սպիտակ շորտով ու բլուզով, որը ցուցադրում էր նրա մարմնագույն կրծկալը։
Գեղեցկուհու կերպարն ավելի է ամբողջացրել մինչեւ հատակը ձգվող վերարկուն։
Ռոմանտիկ ընթրիքին զույգը հավանաբար քննարկելու է Քանյեիարտասովոր ելույթը MTV Video Music Awards-ի ժամանակ, ինչպես նաեւ փորձելու են մոռանալ այն հիասթափությունը, որը նրանք ապրեցին կիրակի. Քանյեն ներկայացված էր երկու անվանակարգերում, բայց ոչ մեկում հաղթող չդարձավ։
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI