Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Ողջունելի է, որ շատ աղջիկներ փորձում են նմանվել Քիմին. Աշխեն Կոստանդյանը դիմահարդարման մասին

LIFE


Tert.am Life
-ը դիմահարդար Աշխեն Կոստանդիանի հետ զրուցեց դիմահարդարման գաղթիքների և թրենդների մասին:

 

Դիմահարդարումը անհրաժեշտություն, թե գեղեցկություն...

 

Դիմահարդարումն առաջնահերթ գեղեցկություն է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտություն` օրվա տարբեր ժամերին ներկայանալի տեսք ունենալու համար: Դիմահարդարումը կնոջը դարձնում է ինքնավստահ, բայց պետք չէ հասցնել նրան, որ այն լինի կախվածություն: Կինը գեղեցիկ է հենց ծնված օրվանից, քանի որ կին լինելու մեջ է գեղեցկությունը, ոչ թե դիմահարդարման: Բայց այնուամենայնիվ աննշան դիմահարդարումը ցանկացած կնոջը պետք է, հատկապես այն դեպքում, որ այդ կինը գործունյա է և ամեն օր գործի բերումով շփվում է հազարավոր մարդկանց հետ: Աննշան դիմահարդարումն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ կինն ունի դեմքի վրա թերություներ, որոնք պետք է թաքցնել, քանի որ դա առաջնահերթ դիմացինի նկատմամբ հարգանք է:

 

 

Դիմահարդարման գաղտնիքներ...

 

Դիմահարդարումը ունի հստակ կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր դիմահարդարող: Դիմահարդարվելիս առաջնայինը պետք է ուշադրություն դարձնել դիմագծերին, քանի որ յուրաքանչյուր մարդու դիմագիծ պահանջում է հատուկ դիմահարդարում: Սիրողոկան դիմահարդողներին և այն կանանց ու աղջիկներին, որոնք նախընտրում են հաճախակի դիմահարդարվել, ապա խորհուրդ կտամ օգտագործել ավելի թույլ խտությամբ  դիմահարդարման պարագաներ, որոնց միջոցով կխուսափեք սխալներից, քանի որ դիմահարդարման մեջ աննշան սխալն էլ տեսանելի է դառնում:

 

 

Համաշխարհային թրենդներ, որոնք թելադրում են հայտնիները:

 

Կարծում եմ, որ հայտնիները հենց նրա համար են, որ ոճ թելադրեն: Վառ օրինակը հայազգի Քիմ Քարդաշյանն է: Աշխարհի շատ աղջիկներ են փորձում նմանակել Քիմին և բացառություն չեն հայ աղջիկները: Իհարկե, դա ողջունելի է, քանի որ նա ունի հղկված կերպար, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում: Իրականում նմանակելը հեշտ չէ, քանի որ դու պետք է ունեաս համապատասխան տվյալներ, ինչը որ ունի այդ արտիստը: Երբ տվյալ մարդը փորձում է կերտել իր ոճը,  օգտագործելով իր սիրած արտիստի կերպարներից տարրեր, ապա ողջունելի է:

 

 

Հայ make-up արտիստները հիմնականում հետևում են համաշխարհային թրենդներին, իսկ ինչո՞ւ հայերը չեն ստեղծում և իրենցը առաջարկում:

 

Ցավոք մենք չենք ապրում այն երկրում, որ այստեղի մասնագետները կարողանան իրենց ստեղծածը տարածել ամբողջ աշխարհում: Գուցե քո արած աշխատանքը որոշ մասսաների համար ցանկալի է և համարվեն առանձնահատուկ կամ որոշ ժամանակ անց համարվեն նորաձև: Բայց միևնույն է, քեզ հետևում են 1000-ավոր մարդիկ, իսկ համաշխարհային make-up արտիստներին միլիոնավոր: Դա է պատճառը, որ հիմանակուանում հետևում ենք համաշխարհային թրենդներին: Չեմ բացառի, որ տարբեր երկրներում մի քանի make-up արտիստներ, իրարից անկախ աշխատեն նույն նյութով և մտածեն նույն կերպարի մասին:

Մենք Հայաստանում կարողացանք ստեղծել և դարձնել դիմահարդարումը մասնագիտություն: Հուսով եմ հետագայում կկարողանանք պատվով ներկայանալ աշխարհին:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան, Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան, Գաբի Գալոյան, Զառա Բաբայան, Լուսինե Աղաբեկյան, Ռիփսիմե Հակոբյան, Վիկա Մարտիրոսյան. հայ հայտնիներ, որոնց հետ համագործակցել եք,  ինչպիսի ՞ դիմահարդարում են նախընտրում նրանք:

 

Իհարկե, նրանք հետևում են թրենդներին, բայց յուրաքնչյուրն ունի իր ուրույն ոճը: Բնականաբար, ես որոշակի նոր տարբերակներ առաջարկում եմ և ընդհանուր հայտարարի գալով ստանում ենք այն: Բայց հիմնականում նրանք նախընտրում են այն, ինչը իրենց հարազատ է: Իհարկե, հայտնիների հետ մի փոքր դժվար էքսպերիմետներ անել, քանի որ մեզ մոտ միշտ նորույթը դժվարությամբ է ընդունվում, բայց կան այնպիսինները, որոնք համարձակ են և թույլ են տալիս դա:

 

 

Չեք կարծո ՞ւմ, որ որոշ հայ արտիստների դիմահարդարումները միանման են դիմահարդարվում:

 

Պատճառն այն է, որ շատերը հետևում են նույն թրենդին: Բացի այդ, երբ ինչ-որ մեկը կերպար է ստեղծում և դա հաջողված է լինում, մյուսների մոտ էլ է ցանկություն առաջանում այդ կերպորով ներկայանալ, քանի որ դա ընդունված է: Բայց մենք հիմանականում աշխատում ենք այլ տարրեր օգտագործել տարբերվելու համար:

 

Դիմահրումը որպես արվես...

 

Ես շատ եմ սիրում ստեղծագործել: Օրինակ, երբ առաջարկեցիք Neon Art ֆոտոշարքում համագործակցել միանգամից համաձայնեցի, քանի որ նման մտահաղացում վաղուց է, ինչ ունեի: Ինձ համար դա մի ուրիշ անկյուն է: Հուսամ, որ առաջիկայում այդ արվեստն էլ ավելի կզարգանա մեր երկրում:

 


 

Վերջում...

 Միշտ եղեք ինքնատիպ:

 Մելինե Տոնոյան

AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign