Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Ովքե՞ր են լինելու «Ֆուլ հաուսի» նոր դերասանները և ի՞նչ զարգացումներ են սպասվում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ից կմեկնարկի «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը, որի ընթացքում սպասվում են հետաքրքիր նոր զարգացումներ։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունների և 3 նոր դերասանների մասին բացառիկ անդրադարձը վստահել է BlogNews-ին։

Ստեղծագործական թիմն ամեն բան անում է՝ նոր եթերաշրջանում հեռուստադիտողների համար է՛լ ավելի հետաքրքիր լինելու համար։ Օրերս կմեկնարկի սիթքոմի նկարահանումը, մինչ այդ Արմենն ասաց, որ  նոր եթերաշրջանը եթե չգերազանցի, ապա ոչնչով չի զիջելու նախորդին։ «Մեր գերնպատակն այն է, որ հեռուստադիտողները նույն սիրով ու եռանդով շարունակեն նայել «Ֆուլ հաուսը»։ Եթե ինչ-որ պահի զգանք, որ այլևս չենք կարողանում գրել և ապահովել այն, ինչ սպասում են մարդիկ, հաստատ  կդադարեցնենք նախագծի։ Առայժմ այդպես չէ։ Առաջին 8 սերիայի սցենարներն արդեն կարդացել եմ ու կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում,- նկատեց պրոդյուսերը և հավելեց, որ սպասվում է շատ հետաքրքիր սկիզբ։ -Չորրորդ եթերաշրջանի վերջում բոլորը ցրվեցին, Ֆուլհաուսցիների հավաքվելը կլինի հետաքրքիր։ Առաջին անգամ նկարահանումներ կունենանք տաղավարից դուրս»։

Անդրադառնալով կերպարի սիրային պատմություններին՝ Արմենը նշեց, որ սիրային գծեր կրկին կլինեն, սակայն դրանք էլ կունենան իրենց զարգացումները. «Փոփոխությունները կլինեն դրակա՞ն, թե՞ բացասական, առայժմ չեմ ասի, միայն կնշեմ, որ իրենք չեն մնա նույն տեղում»,- ասաց Արմենը՝ ում կերպարը՝ Սերգեյը, ևս այս եթերաշրջանում կզարգացնի հարաբերությունները տիկին Տամարայի հետ:) Թե ինչ է սպասվում Մուշեղին, դժվար է ասել :) Այս եթերաշրջանում կհայտնվի նրա որդին:)

«Բոլորս գիտենք, որ Մուշեղն ամուսնացած-բաժանված է։ Նոր եթերաշրջանում կհայտնվի նրա որդին, ում կմարմնավորի Արման Հովհաննիսյանը։ Նա պրոֆեսիոնալ պարող է, նաև երգում է, ժամանակին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին։ Այժմ սովորում է «Trio» ստուդիոյի դերասանական բաժնում։ Չափազանց տաղանդավոր է։ Վստահ եմ, որ շատ կսիրվի»,- նշեց Արմենը։

Հաջորդ նոր կերպարը «Ֆուլ հաուսում» կլինի սրճարանի մատուցողուհին, ով նշանակված է տիկին Տամարայի կողմից, իսկ Ռուբենը փորձում է հարաբերություններ հաստատաել նրա հետ։) Այս դերը վստահված է Դրամատիկական թատրոնի դերասանուհի Քրիստինա Եղոյանին։

Սրճարանի հարևանությամբ կբացվի նաև ատելյե, որն արդեն կայացած Ֆելոյի ու նրա վաղեմի ընկերուհու համատեղ բիզնեսն է։ Դիզայներն իր հետ կբերի նաև նոր տաղավար, որը վիզուալ փոփոխություն կլինի հեռուստադիտողների համար։ Այս կերպարին կմարմնավորի Լիլի Կարապետյանը, ով ժամանակին նկարահանվել է մի շարք հայկական սերիալներում։ Նա ապրում է Մոսկվայում, սակայն ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստան։

«Չեմ ցանկանա շատ մանրամասնել, սակայն ըստ սյուժեի՝ նրանք վաղեմի ծանոթեր են և մտերիմ են։ Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը՝ այս անգամ որոշեցինք ընտրել մարդկանց, ովքեր ունեն փորձ և կա՛մ մասնագիտությամբ դերասան են, կա՛մ մոտ են ասպարեզին, սակայն մեծ դերով առաջինը կներկայանան հենց «Ֆուլ հաուսում»»,- ասաց պրոդյուսերը։ Դիտարկմանը, որ իրենք միշտ փորձում են ներգրավել արտաքնապես գրավիչ, ցանկալի աղջիկների, Արմենն արձագանքեց. «Փորձել ենք նաև այդպես անել, սակայն մեզ համար ամենակարևորը նրանց խաղային ունակութուններն էին։ Մենք շատ երկար քասթինգ ու վիդեոփորձեր ենք արել, բավականին շատ մարդկանց փորձելուց հետո ենք ընտրել այս կերպարներին»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG