Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Փաստաբանները քաղաքական նշանակություն ունեցող դատավարությունների ոլորտի փորձ են փոխանակել

POLITICS

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում օգոստոսի 30-ին տեղի է ունեցել  «Քաղաքական նշանակություն ունեցող դատավարությունների ժամանակ փաստաբանի դերը» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսը Փարիզի փաստաբանների միության անդամ, փաստաբան Սևակ Թորոսյանն էր:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Քննարկման սկզբում բանախոսն անդրադարձել է միջազգային դատավարական պրակտիկայում ընդունված «հիմնադիր դատավարություն»  հասկացության սահմանմանը: Նրա ներկայացմամբ՝ այդ դատավարությունները հիմնականում ազդեցություն են թողնում ժողովրդավարության սկզբունքի  վրա, և երևում է, որ փաստաբանի դերն իրականացել է: Նա նշել է, որ, ինչքանով տեղյակ է իր հայաստանյան գործընկերներից, մեր երկրում նման դատավարություններ դեռ չեն եղել:  Այս իմաստով նա առանձնացրել է ազատ երկրի պայմանական 4 սյուն՝ օրենք, մամուլի ազատություն, քաղաքացիական շարժումների ազատություն և փաստաբան: Նա նշել է, որ փաստաբանի իրական դերի գիտակցումը կարևոր ներդրում է երկրի ընդհանուր ժողովրդավարության զարգացման հարցում:

Փորձի փոխանակման վերածված քննարկմանը փաստաբաններն անդրադարձել են քաղաքական բնույթի դատավարություններում փաստաբանի դերին, մշակած մարտավարության առանձնահատկություններին, ինչպես նաև՝ գործի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման ըմդհանուր օրինաչափություններին:

Գործընկերների խնդրանքով Սևակ Թորոսյանն անդրադարձել է իր պրակտիկայում հանդիպած փաստաբանի անձին սպառնացող վտանգի և դրա չեզոքացման երաշխիքների բացակայության պայմաններում ստանձնած պաշտպանությունից չհրաժարվելու, ինչպես նաև թույլատրելիության սահմաններում տվյալ գործին հասարակական հնչեղություն հաղորդելու օրինակներին: Այս համատեքստում կարևորելով մամուլի հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ հայաստանցի փաստաբանները նույնպես իրենց գործունեությունից օրինակներ են ներկայացրել:

Բանախոսն, անդրադառնալով փաստաբանի առաքելությանը, նշել է, որ կարևոր է այն գիտակցումը, որ պաշտպանյալից զատ պաշտպանել է պետք հանրային ազատությունը: Նրա կարծիքով՝ այս կերպ է միայն հնարավոր քաղաքական բնույթի դատավարությունների ժամանակ հասնել հատկանշական արդյունքի՝ ի սկզբանե պահպանելով քաղաքական չեզոքություն և պահանջվող լռություն:

Քննարկելով արդարադատության հասնելու ներպետական ատյանների սպառումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու որոշ դեպքեր՝ փաստաբաններն անդրադարձել են մեր օրենսդրության բացերին՝ կարևորելով ոչ միայն փաստաբանի, նաև դատավորի դերը յուրաքանչյուր դեպքով արդար դատավճիռ ունենալու հարցում: Համակարծիք լինելով գործընկերների հետ՝ Սևակ Թորոսյանը նշել է, որ Ֆրանսիայից դուրս իրականացրած իր գործունեությունից եզրահանգել է, որ արդար հանգուցալուծման համար փաստաբանից առավել համարձակ պետք է լինի դատավորը:

Գործընկերները քննարկել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներին առնչվող պաշտպանական որոշ հարցեր, այդ թվում նաև՝ նրանց պաշտպանների կողմից բարձրաձայնվող հարցերի շուրջ առաջացող հասարակական և որոշ գերատեսչությունների արձագանքները»:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan